Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Կոմիտաս. Թուրքիայի կառավարությունը $ 15 միլիոն է տարեկան ուղարկում Հայաստան

Սեպտեմբեր 26,2013 12:53

Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նկատել է, որ վերջին շրջանում դրսից փորձ է արվում Հայաստանում կրոնական կազմակերպությունների եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ լարվածություն առաջացնել:

Այսօր «Ֆորում» ակումբում նա պատմեց, որ օրեր առաջ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանի հետ ինքը արյունապղծություն քարոզող Հայաստան թափանցած ուկրաինական նոր շարժման գործունեությունն է հրապարակային դատապարտել եւ դրանից օրեր անց անհայտ անձինք հարձակվել ու ծեծել են Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահին, մի քանի օր հետո նաեւ նույն կառույցի փոխնախագահ Սեւան Աղաջանյանին:

«Ուկրաինական այս շարժման հետեւորդները Քրիստոսի անունով քարոզում են մորը տղայի հետ, եղբայրը քրոջ հետ շնանալ, եւ կոչվում են քրիստոնեական միջազգային ընտանիք, բայց որ Քրիստոսի մասին է խոսքը, դեռ պարզ չէ: Նրանք քարոզում են նաեւ մանկապղծություն: Մի գաղափարախոսություն, որը գալիս է Հայաստանում այդ այլասերությունը քարոզելու, ուրեմն դրա դեմ խոսելու համար հայը հարձակվում է հայի վրա ու ծեծում»,- ասաց Հայր Կոմիտասը:

 

Նրա խոսքերով, ուկրաինական շարժման հետեւորդները ակտիվ գործում են Երեւանում եւ Արտաշատում: Հայր Կոմիտասը նաեւ պատմեց, որ ուկրաինական շարժման գործունեությունը դատապարտելուց բացի ինքը անդրադարձել էր նաեւ աղանդավորական շարժումների ֆինանսավորմանը, որը տարեկան կտրվածքով ահռելի մեծ գումարներ է կազմում. «Ես ասացի` եթե կատարվում է ֆինանսավորում, ուրեմն դրա հետեւում շահ կա: Եվ չգիտեմ ինչու՝ Լեւոն Բարտակչյանը հայտարարեց, թե Հայր Կոմիտասի ելույթից հետո հարձակվել են իր վրա: Սկսեցին պատմել

Գյուլնազ տատի հեքիաթը, թե երկու անգամ հարձակվել են Լեւոն Բարտակչյանի գրասենյակի վրա, դանակով փորձել են հարվածել, բայց ինքը այնտեղ չի եղել, հետո հայտնվել է, դանակը նետել են: Հաջորդ դեպքում էլ երեք տղաներ են փորձել հարձակվել, ինքը կրկին այնտեղ չի եղել, հարձակվել են քարտուղարուհու վրա, մազերն են քաշքշել, հետո փորձել են նստեցնել մեքենա, բայց հանկարծ պայուսակի մի հարվածով կարողացել է ազատվել այդ տղաներից ու փախչել: Այս բոլորի դեմ իրենց հայտարարությունը կախված է մի բանից. Հայր Կոմիտասին ներկայացնել որպես խղճի, խոսքի ազատության դեմ խոսող, գործող անձնավորություն, որի քարոզչությունից հետո մարդիկ դանակով փորձում են հարձակվել այս կամ այն շարժման ղեկավարի վրա: Սա ծրագրված քայլ էր, որի երկրորդ քայլը հետո կպարզվի; Սա քաղաքական խնդիր է, որի հետեւում խաղ կա, իսկ այդ խաղը հետագայում կտեսնենք»:

Հայր Կոմիտասը նաեւ առանց մանրամասնելու ասաց, որ հավաստի տեղեկություններով, արդեն մի քանի տարի է Հայաստանում կրոնական մի կազմակերպություն ֆինանսավորվում է թուրքական կառավարության կողմից` տարեկան 15 միլիոն դոլարով. «Կարեւոր չէ կառույցը: չեմ ուզում ասել, որովհետեւ պատասխանատվություն է, քանի դեռ փաստաթղթերը ձեռքի տակ չկան, այլ փաստաթղթերն են միան, չեմ կարող բարձրաձայնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30