Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Եղոյան. Վերջին հույսս կորավ թե Հայաստանին որեւէ լավ բան է լինելու

Սեպտեմբեր 26,2013 12:30

Ռեժիսոր, հեռուստամեկնաբան Արտավազդ Եղոյանը հիասթափված է ու հուսալքված։ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո նա առհասարակ կորցրել է հույսը, որ մեր երկրի ապագայում կարող է դրական փոփոխություն լինել։

– Վստահություն չունեմ հավատալու որեւէ քայլի։ Համաձայն եմ՝ անվտանգության հարց ունենք, մուսուլմանական աշխարհի ճնշումը կլինի մեզ վրա. եթե չլինի ռուսական արջի թաթը, բայց ցավում եմ, որ այս օրի մեջ ենք։ Թե ով բերեց, մեզ սրան հասցրեց, բոլորը գիտեն, ես չեմ, որ պետք է ասեմ։ Ես սովորական քաղաքացի եմ, որ ուզում է իր կյանքն ապրել արժանավայել մարդու պես, չկռացած։ Իսկ այսօր, որ աջ ու ձախ նայում եմ, զզվում եմ ամեն ինչից՝ իշխանությունից, ընդդիմությունից, ինքնակոչ, դատարկաբան խոստում տվողներից։

– Ի՞նչ եք կարծում, այս պահին այլընտրանք ունե՞նք։

– Չեմ կարծում, չգիտեմ, բայց որ ընկճված եմ, որ վերջին հույսս կորավ թե Հայաստանին որեւէ լավ բան է լինելու, փաստ է: Ես իմ տարիքն առել եմ, երեխաներիս, թոռներիս, հայ մանուկների ու երիտասարդների մասին եմ մտածում։ Բայց ասեմ, ակտիվիստ ջահելների ցավը տանեմ, որ պայքարում են։ Ես իրենց հետ եմ անընդհատ, ափսոս, որ առողջականս թույլ չի տալիս դուրս գալ, թե չէ իրենց կողքին կլինեի։ «Սլոն ի Մոսկա» առակն է աչքիս առաջ։ Մենք Մոսկան ենք, հաչում ենք փղի վրա, բայց փղի վեջը չէ, փիղն իրենը լափելով անցնում է։

– Մի՞թե սա հայաթափման հատուկ ծրագիր է։

– Չեմ կարծում, իսկ այդպես մտածողը, առավել եւս՝ գործողը, թուրք է։ Հայն էդպես չի կարող մտածել, որ Հայաստանը դատարկվի։ Եթե նույնիսկ ազգանունն էլ է հայի, նա չի կարող հայ լինել։ Ես նայում եմ այս երեսպաշտներին, որ հեռուստացույցով երեւում են, բարձրաստիճան ոմանցից զզվում եմ։ Զզվում եմ ընդդիմախոսող, խեղճ ու կրակ անմիտներից, որոնք չեն կարողանում բառը բառին կապելով ջախջախել սուտը, կեղծիքը…

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30