Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ծառայողների բնակարանների 30% երաշխիքը բանկին կվճարի կառավարությունը

Սեպտեմբեր 26,2013 12:09

karavarutyun-1 «Եթե օտարերկրացիները ձեռք են բերում անշարժ գույք նրանց կարճ ժամանակում կտրվի կեցության վկայական»,-այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունը 2014 թվականից սկսած, հիպոթեքով բնակարան ձեռք բերել ցանկացող պետական ծառայողների փոխարեն, բնակարանի գումարի 30 տոկոսի չափով երաշխիք կտրամադրի բանկերին,, որպեսզի բանկերը նրանց չմերժեն հիպոթեք տալ: Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց ցուցակագրել բոլոր այն պետական ծառայողներին, որոնք կառավարության առաջարկած պայմաններով կցանկանան մատչելի բնակարան ձեռք բերել:

Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներին էլ Տիգրան Սարգսյանը հորդորեց մայրաքաղաքում հարմար տարածքներ առաջարկել, որպեսզի տրամադրեն կառուցապատողներին:

Վարչապետը կառուցապատողներին առաջարկելու է շենքերը կառուցել նոր տեխնոլոգիաներով, էկոնոմ կարգի, որպեսզի ոչ այնքան բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներին այդ բնակարանները նույնպես հասանելի լինեն:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30