Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպանը կոչ է անում ՄՄ-ի հարցը քննարկել ժողովրդի հետ

Սեպտեմբեր 26,2013 12:07

«Ազատություն» ռադիոկայան. «Հարցերը պետք է քննարկվեն և մարդիկ պետք է իմանան՝ որ ճանապարհով են գնալու և ինչու են այդ ճանապարհով գնալու», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Ռայներ Մորելը:

Եվրամիության ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Գերմանիայի դեսպանը Երևանում կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ Մաքսային միությանը անդամակցելիս հարցը քննարկել ժողովրդի հետ:

Նման հայտարարություն Ռայներ Մորելը արեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ավելի քան 30 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող Մորելը Հայաստանում Գերմանիայի դեսպանն է անցած տարվա հուլիսից:

«Բնական է, եթե դու ունես քո առջև կանգնած դժվար որոշումներ, դու պետք է առնվազն առաջարկես քննարկումներ սկսել, հարցերը պետք է քննարկվեն և մարդիկ պետք է իմանան՝ որ ճանապարհով են գնալու և ինչու են այդ ճանապարհով գնալու, և [այս կերպ], բնականաբար, դու կարող ես ավելի լավ բացատրել [քո դիրքորոշումը]», – ասաց դեսպանը՝ շարունակելով․ – «Հնարավոր է, որ նման քննարկում լինի, որովհետև արդեն իսկ կան հարցը քննարկող խմբեր, սակայն այդ քննարկումները ներքին են: Միգուցե հարցը քննարկվի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ժողովրդի հետ, որովհետև քաղաքականությունը ժողովրդի համար է նաև»:

Ռայներ Մորելը խոսեց նաև այն հարցի շուրջ, թե ինչ ընթացք կունենան Հայաստան – Եվրամիություն հարաբերությունները Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, երբ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նա շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին:

«Ի՞նչ կլինի հետո․․․ լավ հարց է: Արդեն ասացի, որ մենք կշարունակենք ներգրավվել․․․, քանի որ մենք սիրում ենք հայ ժողովրդին, դուք շատ մոտ եք մեր սրտին ու եվրոպական արժեքներին, գաղափարներին, մշակույթին: Իհարկե, մենք շարունակելու ենք պահպանել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, բայց որքան հեռու մենք կարող ենք գնալ՝ սա հարց է, որը քննարկելու ենք հայկական կողմի հետ, երբ այն պատրաստ կլինի», – հայտարարեց գերմանացի դիվանագետը:

«Սկզբունքորեն մենք պատրաստ ենք [դա անել], սակայն երկար ժամանակ կպահանջվի կրկին գործի անցնելու համար․ այնպես չէ, որ մենք ասելու ենք՝ շատ լավ, նստենք մի սեղանի շուրջ և վաղը սկսենք ճերմակ թղթից», – ասաց Ռայներ Մորելը:
Սարգիս Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30