600-ամյա ընդմիջումից հետո Մայր Աթոռում ընթացող Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին 72 եպիսկոպոսներից մասնակցում է 62-ը։ «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացավ, որ ժողովին Ֆրանսիայից ներկա է միայն Տարոն եպիսկոպոս Ջերեջյանը։ «Ֆրանսիայից Տարոն սրբազանն է ներկա, սակայն Նորվան արք. Զաքարյանը չի մասնակցում»,- «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Նրանից տեղեկացանք նաեւ, որ բոլոր եպիսկոպոսները հրավիրված են եղել ժողովին. «Բոլորը, անգամ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը, անկախ ձեզ հայտնի իրադարձություններից, հրավիրվել էր՝ մասնակցելու Հայ Եկեղեցու կյանքում կարեւոր այս ժողովի»։ Պատրիարքն իր հայտնի նամակի մեջ տեղեկացրել էր իր որոշման մասին, ինչին ի պատասխան՝ Վեհափառ հայրապետի կողմից նրան այնուամենայնիվ հրավեր էր ուղղվել՝ մասնակցել ժողովին»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում