Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ «ՀԺ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց սույն տեղեկությունը։ Ըստ մեր աղբյուրների սակայն, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զինվորականները եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր կհաստատվեն Գյումրիում, մոտավորապես կլինեն ընդհանուր առմամբ՝ 2500-3000 հոգի։
Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ), որտեղ մեծ մասամբ բնակվում են ռուս զինվորականներ, արդեն իսկ սկսել են «տեղ բացել» ռուս զինվորականների համար եւ մի քանի տասնյակ հայ ընտանիքներ շուտով բնակվելու այլ վայրեր կտեղափոխվեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում