Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Եվրոպայի խորհրդի հետ մենք որեւէ խնդիր չունենք

Սեպտեմբեր 26,2013 11:02

 Կհաջողվի՞ արդյոք Սերժ Սարգսյանին հիմնավոր բացատրություններ տալ եվրոպացի պատգամավորներին, թե ինչպես ստացվեց, որ 4 տարվա ջանքերը եվրաընտանիք ինտեգրվելու մասով մեկ օրում ջուրը գցվեցին, եւ սեպտեմբերի  3-ին ՀՀ ղեկավարը Մոսկվայում  հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու մասին, երեկ հարցրինք ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին։ «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ, ինչպես նաեւ Ռուսաստանն է հանդիսանում նույն խորհրդի անդամ, եւ երբ մենք խոսում ենք եվրոպական արժեքների մասին, առաջին հերթին նկատի ունենք այն արժեքները, որոնք դավանում է ԵԽ-ն, եւ այդ կազմակերպության հետ մենք որեւէ խնդիր չունենք»,- պատասխանեց նա:

Այդուհանդերձ, չի բացառվում, որ կգտնվեն եվրոպացի պատգամավորներ, որոնք կփորձեն հասկանալ կատարվածը, մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչու տարիներ շարունակ ջանքեր գործադրվեցին եվրոպական ուղղությամբ, բայց որոշումը կայացվեց հօգուտ Ռուսաստանի։ «Ես չեմ բացառում, որ ցանկացած հարց կարող է հնչել, պարզապես Ձեր հարցի ձեւակերպումն անտրամաբանական է, եւ, ըստ իս, նման անտրամաբանական հարցեր չեմ կարծում, որ կհնչեն»,- ասաց ՀՀԿ-ականը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30