Բուդվայում մեկնարկելիք դասական շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունից առաջ անցկացվեց բլից մրցաշար:
14 տարեկան տղաների խմբում հայաստանցի Հայկ Մարտիրոսյանը վաստակելով 7,5 միավոր՝ գրավեց առաջին տեղը: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որ ընդգրկված է ավագ տարիքային խմբում (18 տարեկաններ), 7,0 միավորով պայքարն ավարտեց երրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ