Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկարատև ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանանք այդ շուկայում մեր փոքր տեղն ունենալ». Գարեգին Նուշիկյան

Սեպտեմբեր 26,2013 10:52

Զրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ 

– Պարոն Նուշիկյան, Ձեր գնահատականով՝ անկախության անցած տարիների ընթացքում որո՞նք են ՀՀ ձեռքբերումներն ու բացթողումները:

– Մեր անցած ուղին մենք սկսեցինք 1990 թվականից, երբ անմիջապես հայտնվեցինք ծանր պատերազմական վիճակում, տնտեսական շրջափակման մեջ, գազի և էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում: Եթե դա որպես մեկնարկային կետ դիտարկենք, ապա բավականին առաջընթաց ունենք: Իհարկե, շատ դժվար է գնահատական տալ` արդյոք մենք այդ ժամանակահատվածն իրո՞ք ռացիոնալ օգտագործեցինք, թե՞ ոչ, կդժվարանամ ասել, որովհետև կարող էր ավելի լավ լինել և կարող էր ավելի վատ լինել: Համենայնդեպս, եթե ցանկությունների մասին խոսենք, ես, բնականաբար, կուզենայի, որ շատ ավելի լավ լիներ: Դեռևս ունենք չլուծված կարևորագույն հարց` մեզ համար պատերազմը դեռ չի ավարտվել, դադարի փուլում ենք: Ունենք ևս մեկ չլուծված հարց Թուրքիայի հետ հարաբերություններում՝ սահմանների հետ կապված: Եղած պայմաններում, միգուցե և, մենք ունենք առավելագույնը, ինչ որ կարելի էր ունենալ: Վերջին տարիներին առաջընթաց կա ժողովրդավարության ու խոսքի ազատության առումով և, ամենակարևորը, որ մեզ մոտ սկսում է ձևավորվել, քաղաքացիական հասարակությունն է: Այլ բան է, թե դա ինչպե՞ս է առաջանում, օբյեկտիվություն կա՞, թե՞ չկա, բայց շատ կարևոր է, որ քաղհասարակությունը սկսում է ձևավորվել: Դա էլ ձեռքբերում է: Ձեռքբերում է խոսքի ազատությունը, որ մեր ողջ պատմության ընթացքում ամենաազատն է, թերևս: Ժողովրդավարության առումով մենք չենք հասել ցանկալի չափանիշներին, բայց այստեղ էլ բավականին առաջընթաց կա: Տնտեսությունը մեզ մոտ դեռևս այդքան էլ լավ վիճակում չի գտնվում, ունենք խնդիրներ, որ պետք է լուծենք՝ հավասար դաշտի ձևավորում, մենաշնորհներ և այլն: Թեև ունենք առաջընթաց, բայց մեր ուզած չափանիշներին դեռ չենք հասել, բավականին անելիք ունենք:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30