Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են մտածում ավագանու ԲՀԿ-ական անդամները տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման մասին

Սեպտեմբեր 26,2013 10:36

«Առաջին լրատվական». Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ երևանցիներին հղած ուղերձում հստակ նշվում էր, որ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու մասին որոշումը միայն ժամանակավորապես է կասեցվում:

Այս օրերին արդեն իսկ քաղաքապետարանում արծարածում են ուղեվարձը նորից թանկացնելու խոսակցություններ՝ տրանսպորտի որակը բարելավելու արդարացմամբ:

Հարցի շուրջ կարծես հստակ են Հանրապետական կուսակցության և «Բարև Երևան» դաշինքի դիրքորոշումները: Իսկ թե ինչ են մտածում ավագանու ԲՀԿ-ական անդամները, մենք հետաքրքրվեցինք ավագանու՝ «Բարգավաճ Հայաստան»-ի անդամներ Արմինե Գյուլազյանից և Սամվել Շառոյանից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմինե Գյուլազյանը, անդրադառնալով ուղեվարձի հնարավոր թանկացմանը և պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք բերված պատճառաբանությունները հիմնավոր են, ասաց. «Տրանսպորտի թանկացումը գների և գնագոյացման պրոցեսների գիտական վերլուծությանը համահունչ չէ և չի դիմանում քննադատությանը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Չինաստանից ներմուծված ավտոբուսների և նրանց կողմից սպասարկվող գծերի ազգայնացում: Շահույթների և վնասների ասպեկտում ճիշտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է մրցակցություն՝ ոչ թե տարբեր մասնավոր, այլև պետական և մասնավոր սեփականության միջև: Սա է գնագոյացման պրոցեսների ճկուն կարգավորման մեխանիզմը»:

Հարցին, թե փորձելու ե՞ն իրենք առաջարկները ներկայացնել քաղաքապետարանին, և ի՞նչ են կարծում՝ դրանք լսելի կլինե՞ն, թե ոչ՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք կփորձենք դա անել, ամեն դեպքում գնագոյացման վերջնական արդյունքները հաստատելու իրավունքը տրվում է ավագանու համընդհանուր նիստի որոշմանը, որովհետև եթե նույնիսկ մեր գները հանձնաժողովների կողմից տնտեսական առումով հիմնավորված լինեն, ավագանին սոցիալական և քաղաքական ճգնաժամի առումով կարող է համարել ժամանակավրեպ և պայթյունավտանգ և կարող է արգելափակել նոր հաստատումը վերադասի կողմից»:

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30