Ինչպես տեղեկացրել ենք, Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին հարձակվել են «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա եւ կոտրել տեսախցիկը: Պատգամավորի խոսքերով՝ հարձակվողները ՌԴ-ի ФСБ-ի աշխատակիցներ են:
Սակայն նրանցից մեկը քիչ առաջ մոտեցավ Զարուհի Փոստանջյանին եւ ներկայացավ որպես ռուս սահմանապահ:
Պատգամավորի պատմելով՝ թույլ չեն տալիս այդ ՌԴ ներկայացուցիչների հետ իրենց պարզաբանումները նկարահանել, որպեսզի հետո ապացույց ունենան:
Aravot.am-ը ձայնագրել է նրանց զրույցի մի հատվածը, որի ընթացքում սահմանապահը բացատրում է Զարուհի Փոստանջյանին, որ իրենք ընդամենը իրենց ծառայությունն են իրականացնում: Պատգամավորն էլ բացատրում է, որ ինքն էլ իր ծառայություններն է իրականացնում եւ որ անմիջապես բացեն ճանապարհը, իսկ կոտրած տեսախցիկի եւ իր իրավունքների խախտման հարցով կզբաղվի դրանից հետո:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը պահանջում է հրավիրել իրավապահ մարմինների, որոնք կզբաղվեն այն հանցագործով, որը կոտրել է իրենց տեսախցիկը. «Ոչ ոք իրավունք չունի հարձակվել մեզ վրա եւ կոտրել մեր տեսախցիկը: Նա ասաց, որ կսպասի այնքան, մինչեւ իրավապահ մարմինները գան եւ արձանագրեն փաստը:
Ռուս սահմանապահը բացատրում է, որ իրենց համար դա սահման է, Զարուհի Փոստանջյանը հակադարձում է՝ «Մեզ համար դա սահման չէ, մեզ համար դա ճանապարհ է, որով երթեւեկելու համար հատուկ թույլտվություն պետք չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Թող կարծիք չստեղծվի, թե ես ինչ-որ մեկին պաշտպանում եմ, բայց պետք է հուշեմ հարգելի տիկին Փոստաբջյանին, որը, եթե քաջատեղյակ է մարդու իրավունքներից, այնքան էլ տեղյակ չէ սահմանապահ ծառայությունից:
Կա հրաման` սահմանապահ ծառայողը պարտավոր է այն կատարել, լինի դա քարոզչության գնացած Զարուհի Փոստանջյանը, թե բերքահավաքից տուն գնացող գյուղացին:
Վստահ եմ, որ եթե տիկին Փոստանջյանի խումբը մի փոքր համբերություն ու զսպվածություն ցուցաբերեր, այլ ոչ թե իրեն սովոր կերպով փորձեր թափահարել իր համար դրոշակ դարձրած մարդու իրավունքներ կոչվածը, առանց որևէ միջադեպի սահմանապահները կբացեին ճանապարհը:
Իսկ սահմանապահին ծառայություն կրելիս նկարահանել իսկապես չի թույլատրվում: Դա ռազմական գաղտնիք է:
Լինելով իրավաբան, ինքս մարդու իրավունքների կողմնակից և պաշտպան եմ, սակայն եթե սահմանապահն ինձ կանգնեցներ, ինչ-որ բան բացատրելու կամ հարցնելու համար, կամ նույնիսկ մեքենան խուզարկելու, ես երբեք մատնացույց չէի անի մարդու իրավունքները, քանի որ նա ծառայություն է տանում, և մի քանի րոպե կամ նույնիսկ ժամ, եթե իրավիճակը դա է պահանջում, կսպասեի: Էստեղ ազատ երթևեկելու խնդիր չկա: Իսկ չի մտածել արդյոք տիկին Փոստանջյանը, որ գուցե նրան կանգնեցրել են, հենց մեկ այլ կարևոր` կյանքի իրավունքը պաշտպանելու համար: Եվս տարբերակ է: Նայեք մեդալի մյուս կողմն էլ, հարգելիներս: Ամեն դեպքում, ինքս ծառայել եմ ՌԴ սահմանապահ զորքերում, ապրել եմ Մեղրիում, և կարող եմ ասել, սահմանապահը գիտե մունդիրի պատիվը բարձր պահել:
Ի՞նչ մունդիրի պատիվ: Հենց նրա համար, որ ծառայել ես, ու երևի հիմա ռուսներից թոշակ ես ստանում, դրա համար էլ հիմա ոչ թե որպես հայ, այլ որպես ռուս ես խոսում: Էդ քո լոգիկայով նույն ռուս սահմանապահը մի օր էլ Երևան-Աշտարակ ճանապարհին կկանգնեցնի Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավորին և կասի թե ծառայություն է կատարում…
Թոշակի տարիքի չեմ, ու ոչ էլ Ռուսաստանից որևէ օգնություն եմ ստանում կամ կապ ունեմ:
Էդ սահմանապահների 80% հայ տղաներ են, որ ամառ-ձմեռ, ձյուն-անձրև հաշվի չառնելով սահմանից կախված են, որ ընտանիք պահեն: ԱԺ պատգամավորը բորբոքվելու ա, բորբոքվի, գա իրա տաք անկողնում քնի ու պատգամավորի աշխատավարձը ստանա, իսկ էդ աղմուկի պատճառով էդ տղաները կարող ա իրենց հացը վաստակելու հնարավորությունից զրկվեն: Խննդիրը սա ա:
Ուղղակի որպես տեղեկանք հայտնեմ, որ մեջադեպը տեղի է ունեցել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի վրա՝ Լիճք գգյուղի մոտ, ոչ թե պետական սահմանի վրա:
Նույնպես տեղեկանքի տեսքով.
Пограничная зона (погранзона) — участок местности в виде полосы вдоль границы государства и территории, где ограничены свободное передвижение людей и их хозяйственная деятельность. Как правило, устанавливается на границах с враждебными или недружественными территориями с целью облегчения поиска нарушителей границы, а также для исключения диверсий
Խնդրոմ եմ նայեք, թե որտեղ է գտնվում Լիճք գյուղը եւ ձեզ իրավաբանական եզրակացությունը տվեք, արդյոք այն գտնվում է սահմային գոտում եւ արդյոք սահանապահներն իրավունք ունեին փակել ավտոմեքենայի ճանապահը:
https://www.facebook.com/photo.php?fbid=10202014425631601&set=p.10202014425631601&type=1&theater
Iravaban լավ կլիներ գոնե անուն ազգանուն ունենայիր, այդ դեպքում գուցե գտնվեին մի քանի սողուններ ում կհաճոյանայիր
Ծառայել ես ռուսական սահմանապահ զորքերում հիմա էլ երանությամբ հիշում ես։ Այդ ճանապարհներով ես ամիսը տաս անգամ գնացել եկել եմ ու որևէ սահմանապահ ինձ երբևէ չի կանգնեցրել։ Ինչքան էլ ՛՛հարազատ՛՜ են քո համար էդ սահմանապահները՝ քո իրավաբանական տգիտությունը մեջ մի բեր լուրջ դեմքով ինչ որ բան ապացուցելու համար։ Այսինքն քո կարծիքով այդ քո գիտելիքներով ուզում ես արդարացնել սեփական երկրում տեղաշարժը խոչընդոտելը ՕՏԱՐ զորքերի կողմից հա՞։ Էդ ու՞մ ես միամիտի տեղ դնում։ Դու այն հայերից ես որ եթե ռուսները ատոմային ռումբ գցեն Հայաստանի վրա՝ դուք կարդարացնեք այն։ Նժդեհը երիցս ճիշտ էր ասելով որ ամենավտանգավորը ներքին տականքն է։
Այդ որ՞ օրվանից Երեւան -Մեղրի ավտոճանապարհ դարձավ սամանային տարածք, հավանաբար ռուս սահմանապահները սկսել էն Հայաստանի համար նոր քարտեզներ գծել՝(իրենց հայացողությամբ)։ Մի օր էլ քնից արթնանալու էնք в Эриванской губерьне,բան չի մնացել…
Մեղրին սահմանակից է Իրանին: Եվ ՌԴ սահմանապահ զորքերը անկախության հաստատումից ի վեր հսկում են այդ սահմանը: Ուղղակի սահմանային գոտի ասվածը չի սահմանափակվում միայն փշալարի երկայնքով ձգվող ճանապարհով, այն իր մեջ ներառում է որոշակի շառավղով տարածություն, և արտակարգ իրավիճակների դեպքում ամբողջ այդ գոտում ռեժիմի խստացում է լինում, դա ճանապարհի հետ կապ չունի: Մի փորձեք ամենուրեք բո-բոներ փնտրել: Ոչ մեկին հաճելի չի էս ժամին դրսում ծառայություն տանել, ու դեռ հարց ա թե ինչքան պիտի մնան դրսին: Էստեղ հակա ոչինչ չկա: Լուն ուղտ մի դարձրեք էլի:
Իսկապես ճիշտ են ասում՝ որ ամենաանհեթեթ բաները ասվում են շատ լուրջ դեմքով…
…Լվից ուղտ եք սարքո՞ւմ: Ինչ ուղտ՝ կոնկրետ արջ է: Ռուսերեն մեջբերածը ինչ որ իրավական ակտից էր: Վերնագիր չուներ՝ չեմ կարող ասել, սակայն այդ ակտը Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մաս չի կազմում՝ նախ հայերեն չի, հետո սովետականերեն է, այնքան անորոշ է ու հակասում է Հայաստանի դրոշին գրված «մարդու իրավունքներ» կոչվածին: Սա միանգամից այն մասին, թե «մարդու իրավունքներ» կոչվածը առաջնահերթությամբ ում դրոշին է գրված: Ավտոմեքենան խուզարկել թույլատրելու հնազանդության մասին-փաստաբանական պրակտիկա ունեցող կամ ժամանակ առ ժամանակ փաստաբանների վերապատրաստման դասընթացներին մասնակցող միջին թվաբանական իրավաբանը գիտի, որ ավտոմեքենան բնակարան է եւ այն կարելի է խուզարկել միայն դատարանի որոշման հիման վրա (որը կայացվել է արդար դատաքննության բոլոր բաղադրատարրերի պահպանմամբ)… Կատարվածը բնորոշ է օկուպացիոն զորքերին: Բարի գալուստ «մաքսային միություն»…
Դեսպոտների ամենամոլեռանդ և նվիրված պաշտպանները նրանց այլազգի ստրուկներն են:
Եթե այս Iravaban-ին ինչպես ասում են գելերը ուտեն, կարծում եմ, ոչ մեկին վնաս չի լինի, եթե իհարկե գելերը ստամոքսի խանգարում չստանան: Քանի որ, սա ամենայն հավանականությամբ լիքը
տաշտակից է օգտվում, այն էլ այն ինչը որ տակը մնացել է:
Ինչ վերաբերվում է սրա մեկնաբանությանը, ապա կին ես թե տղամարդ, նշանակությունը չունի, մի քիչ մարդ եղիր, և Զարուհի Փոստանջյանի մեկ հարյուր երրորդ չափ մտածիր երկրիդ մասին:
Բրավո Մաքսիմ !!!
Ես չեմ հասկանում նման մեկնաբանությունները հարգելի Իրավաբան: Ռուս սահմանապահը ազգային ժողովի պատգամավորին չի թույլատրում ազատ տեղաշարժվել իր իսկ հայրենիքում: Սա արդեն վերջն է: Իսկ մեր հարգարժան ԱԺ ի ղեկավարությունը ինչ կասի: Սա իսկական մեծ սկանդալ է և պետք է սրան շատ լուրջ պատասխան տրվի, գոնե ժողովրդի կողմից:
Առանց ռուս սահմանապահի պատգամավորդ տեղ չի ունենալու պատգամավորելու: Հավաքվել եք ազգասերներով… ազգի մեծերից Աբովյանի խոսքերը հիշեք, եթե ազգի մասին մտածող եք, իսկ մաքսային միության էս թեժ քննարկումների պահին սա Զարուհու կողմից լավ PR էր ընդամենը:
Ի դեպ, հարգելի Մաքսիմ, ցանկանում եմ քեզ էնքան եկամուտ, ինչքան ես եմ ստանում: )))
Այլևս որևէ մեկնաբանություն էս թեմայով չեմ գրելու: Բայց խոսքի ազատությունն էլ Զարուհու կողմից պաշտպանվող մարդու իրավունքներից ա: Դուք մնացեք Ձձեր կարծիքին, ես իմ:
եթե գրագետ ես՝ ապա պետք է իմանայիր որ Աբովյանը իր խոսքերից խորապես հրաժարվել է ու քո սովետից եկած նավթալինաբույր մեջբերումները հիմա արդեն շատ անտեղի ու հնացած են՝ մանավանդ որ հասկանում եմ որ դու պատմություն էլ չգիտես։ Քո իմացած իրավաբանությունն էլ քեզ չի օգնի համոզելու որևէ մեկին որ եթե նա գեթ մեկ անգամ ճանապարհորդել է այդ ճանապարհով՝ այնտեղ ոչ թե ստուգել՝ այլ ճանապարհին սահմանապահ էլ չես հանդիպի։ Քո սիրած ռուս ՛՛քրիստոնյա՛՛սահմանապահները շուտով քեզ էլ կուտեն…
Հարգելի Իրավաբան, ես մեղրեցի եմ, և ասում եմ հետևյալը. եթե նշված դեպքը տեղի ունենար Ագաչակ-Մեղրի ճանապարհին, ապա լիովի համամիտ կլինեի սահմանապահների հետ, բայց Լիճք գյուղի մոտակայքի խաչմերուկը առնվազն 20-25 կմ հեռու է հայ-իրանական սահմանից, այնպես որ քնձռոտ ռուս սահմանապահը իրեն առնվազն ֆորպոստի նայողի պես է պահել. Նա դրա իրավունքը չուներ, կապ չունի, թե իր դիմացինն ով է: Կարծեմ 37 թիվը չէ սա:
Կցանկանամ Iravaban-ին մեկ հուշում անել: Եթե Զարուհի Փոստանջյանը խախտել է սահմանային ռեժիմը և ահմանապահները կարողացել են նրա հետևից հասնել միայն Լիճքի մոտակայքում՝ դա միանգամայն այլ խնդիր է: Բայց եթե դա էդպես չի եղել, ապա, ինչպես կասեր հանճարեղ Հաշեկի ոչ պակաս հանճարեղ Շվեյկը. “Համբուրեք հետույքս”: Ու սա հատկապես վերաբերում է էն փաստարկին, որ եթե ռուսների չլինեին, Հայաստանում պատգամավոր լինելու հնարավորություն էլ չէր լինի: Ճիշտ հասկացեք, ուղիղ վիրավորանքի նպատակ չեմ ունեցել, բայց եթե կվիրավորվեք՝ Ձեր գործն է:
Թեպետ անիմաստ է Iravaban-ին ինչ որ բան բացատրել, բայց ո՞վ գիտե գուցե կարդա ու մի բան հասկանա: Նախ ասեմ, որ ես էլ որոշակի չափ ապահովված եմ, միայն այն պատճառով, որ արդեն 30
տարի իմ հայրենիքում չեմ ապրում: Բայց համոզված եմ, որ քեզ հետ այդ հարցում մրցել անհնար կլինի, քանի որ այս նեխած, փտած վարչակարգին ատամներով պաշտպանելը բավական է, և ուրիշ ոչինչ չանել ու ոտքը ոտքին գցած թաքավորի նման ապրել: Այնպես որ եկամուտի հարցում՝ հաստատ
չեմ վիճում: Բայց հավատա, որ գոնե քեզ չափ իրավաբան եմ, և հարյուր անգամ ավել տնտեսագետ,
իհարկե ոչ օֆշորագիտության բնագավառում, այլ կոնկրետ, պրակտիկ, Հայաստանին շատ կարևոր մի
ճյուղում, որտեղ այսօր իր ձեռքով ավիրել է՝ քրեաօլիգարխիկ համակարգը, պատճառ հանդիսանալով
հարյուրավոր գյուղերը դատարկվելուն: Իմ՝ Հայրենիքում եղած 5,5 ամիսների ընդհացքում եղել եմ
գրե թե ամենուր, որտեղ աղետ է՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Թեղուտում, և իհարկե՝ շատ անգամ՝ դատարան կոչվող խայտառակություններում, և հասկածել աղետների մասշտաբները:
Գարնանը նորից լինելու եմ իմ հայրենիքում, այս անգամ լուրջ գործնական անելիքներով, կանգնելով այն գեղեցիկ ու համարձակ երիտասարդների կողքին, ովքեր այսօր անձնուրաց պայքարում են,՝ գարշահոտը երկրից հեռացնելու: Մի՞ թե՛ չես զգում այն խորը ատելությունը, որը ժողովուրդը տածում է այդ՝, իրենց Նժդեհական կոչող ոհմակի դեմ, և շատ հավանական է, որ դու էլ նրանցից մեկն ես, և անամոթաբար խոսում ես՝ մարդու իրավունքների, կամ խոսքի ազատության
կարևորության մասին: Իմ խորը համոզմունքով, եթե մեր վերնախավը այսօր կարող է ինչ որ բանով
պարծենալ, ապա այն առաջին հերթին դեմագոգությունն է, և ապա խաշի, խորովածի, քյաբաբի,
ու թալանի նկարմամբ անկշտությունը: Նույնիսկ ամենատարբեր ազգեր ու ազգություննր ապրող
երկրներում չկա այնպիսի անտագոնիզմ, ինչը որ օր օրի ծաղկում է մեր գրե թե միատարր ազգությամբ երկրում:
Տիկին Փոստանջյան կարդալով այս միջադեպի մասին մարմնովս սարսուռ անցավ այն առկա փաստի վերաբերյալ, որ եթե մեր պատկան մարմինները ուշքի չգան վաղը մաքսային միություն մտնելուց հետո ռուսները մեզ կարգելեն մեր երկրում էլ ապրենք, այնպես ինչպես արել են միշտ ցարական ռուսաստանից սկսած ,ինչպես արևմտյան Հայաստանը հանձնեցին դահիճ թուրքերին, ինչպես <> օպերացիայով հայաթափեցին Արցախի շատ տարածքներ հիմա էլ դեռ չստորագրած են սահմանափակում մեր ազատ տեղաշարժ լինելու իրավունքը մեր երկրում: ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ հասարակ ժողովուրդը էլ ապագա չի տեսնում իր սեփական երկրում:
Не нравится · Ответить · 1 · 8 мин. назад
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` երեկ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտարարությունների կապակցությամբ «Արմենպրես»-ը դիմել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչություն:
Ի պատասխան` Սահմանապահ վարչությունից հայտնել են. «Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ.Ա.Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության` Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին, որն, ըստ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված միջպետական
պայմանագրի, հսկում են Ռուսաստանի սահմանապահները:
Այդ ժամանակ Ռուսաստանի ԱԴԾ-ի Հայաստանի Հանրապետությունում Սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների հետ իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ քրեական հանցագործության մեջ կասկածվող անհատների ձերբակալման ուղղությամբ: Ժամը 20:00-ի շրջանում Երեւան-Մեղրի ճանապարհի վրա կանգնացվել է մի մեքենա, որում գտնվել է Զ. Ա. Փոստանջյանը: Զ. Ա. Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը եւ կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել: Սահմանապահի կողմից կանգնեցնելու վերաբերյալ բացատրությունների տրամադրումից հետո Զ.Ա. Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսեւորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ, հրապարակայնորեն վիդեոնկարահանում էին սահմանապահ ծառայություն իրականացնողներին: Ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները վիդեոնկարահանման սարքը չեն կոտրել:
Ավելին, դեպքի վայր է ժամանել Սահմանապահ ծառայության ներկայացուցիչը, ով ճշտել է դեպքի մանրամասները եւ կարգավորել խնդիրը: Այնուամենայնիվ, Զ.Ա.Փոստանջյանը եւ նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին: Իրենց գործողություններով Զ.Ա. Փոստանջյանի գլխավորած խումբը կանխամտածված խոչընդոտել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարմանը` կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների փնտրտուքի եւ ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը ցավում է տեղի ունեցածի համար: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել սահմանապահ ռեժիմի եւ սահմանի ռեժիմի կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Սահմանի ռեժիմը բոլորի համար նույնն է` լինի դա խորհրդարանական կամ շարքային քաղաքացի: Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել Ազգային ժողովի, որի անդամ է Զ.Ա. Փոստանջյանը, կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանի» մասին օրենքի 34-րդ հոդվածը. «Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները եւ կազմակերպությունները պարտավոր են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանման հարցում, Սահմանապահ զորքերին անհապաղ հայտնել պետական սահմանին սպառնացող վտանգի մասին»:
Նյութը վերցված է news.am կայքից:
Այն, ինչ երեկ ես ասում էի, և ինչը վրդովեցրեց Հայաստանից դուրս, Մեղրիից հեռու, սահմանապահի ծառայության մասին անգամ պատկերացում չունեցող վայ-հայրենասերներին, որոնք իմ ասածը իրենց պրիզմայով անցկացրեցին, առանց խորանալու և փորձելու անգամ հասկանալ գրածիս իմաստը, վերածելով մեկնաբանությունների դաշտը ինքնահաստատման միջոցի; Չեմ փորձի, նույնիսկ ցանկություն էլ չկա պատասխանել վերը նշված բազմաթիվ անձնական վիրավորանքներին, որովհետև, նախ` վստահ չեմ, որ Առավոտը դրանք էստեղ կտեղադրի, չնայած նույն Առավոտի կայքի ադմինիստրատորները, անտեսելով իրենց իսկ հորդորներին` զերծ մնալ անձնական վիրավորանքնեերից, ամբողջ այս ընթացքում տեղադրել են իմ հասցեին անթաքույց վիրավորանք պարունակող մեկնաբանությունները (“…թեկուզ, վագրն էլ վրա չի հասնում խլելու վիթը վագրի երախից”) , և երկրորդ` ավելի լավ է գործ ունենամ լրիվ անգրագետների հետ, քան կիսագրագետների, որ լսել են խոր ձոր, չգիտեն` որ ձոր:
Շարունակեք պաշտպանել Ձեր Զարուհու իրավունքները: Զարուհին Մեղրիի մասին հիշում է միայն ըտրությունների ժամանակ, իսկ ուր էր Զարուհին, երբ նույն ռուսների սեփականության տակ գտնվող Ագարակի ՊՄ կոմբինատը 500 հոգու զրկեց աշխատանքից, ուր էր քաղաքացիների իրավունքների մոլի այդ պաշտպանը: Սա է իրականությունը: Ընդիմությունն ընդամենը շահարկում է մարդու իրավունք կոչվածը աթոռի հասնելու համար:
Իսկ իմ առաջին մեկնաբանությունը մի անգամ էլ ուշադիր կարդացեք: Գուցե էն ժամանակ հասկանաք, որ ես ոչ թե գործող իշխանությանը կամ ռուս սահմանապահին էի պաշտպանում, այլ հորդորում էի հետևություններ անելուց առաջ լսել նաև հակառակ կողմին, փորձել գոնե մի փոքր հասկանալ ու պատկերացում կազմել սահմանապահի ծառայության մասին, ու նոր միայն հետևություններ անել: Դեմ եք ռուսներին, բարի… բայց Ձեր մեկնաբանությունները մի բան են ասում միայն: Եվրոպայի համար դեռ հասուն չեք, ցավոք: Սա է իրականությունը:
Հաջողություն:
Սահմանապահների պարզաբանումները Առավոտը վաղուց տեղադրել է:
https://www.aravot.am/2013/09/26/390088/
Ներողություն, պարոն Աբրահամյան, չէի նկատել, դա իմ բացթողումն է:
Նույն Iravaban-ը, որն այսօր իշխանություններին հաճոյանալու նպատակ հետապնդողի համբավ ունի, օրեր առաջ փորձել է Առավոտին որոշակի իրավական ուղղություն ցույց տալ,թեև չնչին, սակայն հեռու իշխանամետությունից:
https://www.aravot.am/2013/09/06/382898/
Սա հենց այնպես:
Որեւէ կանխակալ վերաբերմունք չունեմ ոչ Զարայի, ոչ սահամապահմների, ոչ էլ Ձեր նկատմամբ: Ինչը եւ բոլորին եմ ցանկանում:
Հարգելի Լրաբան նախ ասեմ, որ էդ քո ռազմական գաղտնիք ասածդ ծիծաղելի է հնչում, երբ կարող ես արբանյակային կապի միջոցով հետևես երկրագնդի ցանկացած կետի:Իսկ սահմանապահը իրավունք չուներ տեսախցիկը կոտրելու: Իսկ քանի որ ՀՀ սահմանի մասին օրենքը լավ գիտես, գուցե ասես, թե վերը նշված օրենքի որ հոդվածի համաձայն սահմանապահը իրավունք ունի կոտրելու նկարահանող սարքը:
Iravaban, էդ ռուսը չէ պիտի որշի, թե որ երկիրն ա մեզ համար թշնամական կամ ոչ բարեկամական (նկատի ունեմ “пограничная зона” հասկացության վերաբերյալ քո արած մեջբերումը): Նման դիրքորոշում ունեցողները հայրենիքի դավաճաններ են՝ полицай-ներ:
Հայերը ինչ բռի ազգ են էլի, ոչ մի դեպքում չեն հարգում դիմացինին, բայց դա իրահկե չի արդարացնում ռուսներին, ռուսները հայերի համար առաջին թշնամիներն են:
Դւք իհարկե սխալ եք Անյւտա,թե հայերին բռի կոչելով,թե ռւս ազգը հային առաջի թշնամի :