Քիչ առաջ Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել, դեռեւս չհաստատված տեղեկություններով՝ ՌԴ-ի անվտանգության՝ ФСБ-ի աշխատակիցները: Նրանք փակել են ճանապարհը, թույլ չեն տվել, որ պատգամավորն ու «Ժառանգության» ներկայացուցիչները տեղաշարժվեն:
Իսկ, երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, ՌԴ-ի ներկայացուցիչներից մեկը հարձակվել եւ կոտրել է նրանց տեսախցիկը:
Այս պահին անվտանգության աշխատակիցների հետ տիկին Փոստանջյանը բանակցություններ է վարում եւ պահանջում բացատրել, թե ինչ իրավունքով են փակել այդ ճանապարհը եւ ինչ իրավունքով են կոտրել իրենց տեսախցիկը: Զրույցի մանրամասները, որը կարողացել է ձայնագրել Aravot.am-ը՝ առաջիկայում:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը Մեղրի է մեկնել՝ Սյունիքի 38 ընտրատարածքի իրենց թեկնածուի համար քարոզարշավի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ահա և շեռ-ժիկի ապահով Հայաստանը:
Ահա եւ Մաքսային միության «առավելությունները»
Ահա այսպես է սկսվում ալկաշների կողմից գաղութացման պրոցեսը: Հաստատ եթե Տիկին Փոստանջյանը մի շիշ օղի առաջարկեր, նրա ճանապարհը ազատ կլիներ: Վայ մեզ, որ այս oրին ենք հասել….
Ես չեմ հավատում։ ՌԴ-ի անվտանգության՝ ФСБ-ի աշխատակիցնե՞՞՞՞՞րը: ՀՀ տարածքում փակել են ճանապարհը՞՞՞՞՞։ Թույլ չեն տվել, որ պատգամավորն ու իր ներկայացուցիչները տեղաշարժվե՞՞՞՞՞ն:
Չեմ հավատում։ Կամ ՝ չեմ ցանկանում հավատալ։ Իսկ եթե սա իրականություն է, ապա՝ մամա ջան…..
Վայ,… հասեք, … Ոտքի ելիր, Հայ Ժողովուրդ… Պուտինը տեսել ա Հայրիկյանի հախից չի կարում գա, ФСБ- ին ուղարկել ա Ռուսաստանի պլանների մյուս մեծ խոչնդոտի` Զառայի ետևից…
Տո ФСБ- ն թքած ունի Զառայի վրա էլ, հլա դեռ Ստյոպային էլ հետը… էս Հայրիկյանի զառանցանքները վարակիչ են?))))))
Բայց ինչ ծիծաղելի ու մեղք են էս քաղաքական “գործիչները”….
Դժվար թե…
Ռուսները ամեն տեղ էլ իրեն լկտի ու սանձարձակ են պահում, դա իրենց ազգային պատկերն է: Վրացիք որ դրանց շատ տեղ չեն դնում, շատ ճիշտ են անում: