Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստանում է, որ կառավարությունը ազատ ընտրություններ կապահովի եւ վստահեցնում է, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի Գեորգի Մարգվելաշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուն:
Վրաստանի նախագահական ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածու, անկուսակցական Լեւան Չաչուան 2010թ․ մայիսի 7-ին՝ յոթ համախոհների հետ ձերբակալվեց «Կավկասիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ սադրանքի արդյունքում, նա նախկին քաղբանտարկյալ է:
«Առավոտ»-ը նախագահի թեկնածու Լեւան Չաչուայից հետաքրքրվեց, թե ո՞ւմ է հիմնական մրցակից համարում՝ ընդդեմ «Վրացական երազանքի» թեկնածուի եւ ինչպե՞ս է գնահատում Գեորգի Մարգվելաշվիլիի հնարավորությունները:
«Ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հույսը օրի-օրի մարում է: Մի կողմից աչքի են ընկնում Կրեմլին մոտ կանգնած թեկնածուները, մյուս կողմից՝ արեւմտամետները: Բայց ի հայտ է եկել մի ուղղություն, որը հարմար է Վրաստանի բնակչության մեծ մասին: Ես մտադիր եմ համագործակցել Արեւմուտքի եւ Հյուսիսի հետ՝ ոչ թե վասալային, այլ հավասարը հավասարի հետ հարաբերություններով, ելնելով իմ երկրի ռազմավարական շահերից», նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Վրաստանի նախագահի թեկնածու Լեւան Չաչուայի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ