Սեպտեմբերի 24-ին Հալեպի «Արամ Մանուկյան» Կենտրոնի «Անի» սրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տալեդարձին նվիրված ընդունելությունը, որը կազմակերպել էր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ընդունելությանը մասնակցեցին Հալեպի հայ երեք համայնքապետերը, մշակութային, բարեսիրական միությունների ներկայացուցիչները եւ բազմաթիվ հալեպահայեր:
Ընդունելության ընթացքում ներկաների առջեւ ելույթ ունեցավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ անցած 22 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, սոցիալ-տնտեսական ծրագրերին, ինչպես նաեւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության 20-ամյա գործունեությանը եւ հալեպահայ համայնքի հետ ունեցած սերտ գործակցությանը:
ՀՀ ԱԳՆ