Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհի համար Թալինում տարածքներ կիրացվեն

Սեպտեմբեր 25,2013 19:20

Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցելու համար Արագածոտնի մարզի Թալին համայնքում, որտեղով անցնելու է ավտոճանապարհը, մի շարք տարածքներ ճանաչվել են բացառիկ` գերակա հանրային շահ: Այս մասին վաղը կառավարության նիստին վարչապետին կհայտնի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգից, նախարար Բեգլարյանը տարածքների իրացումը պատճառաբանել է հանրային շահի գերակայությամբ. «Նշված ծրագրերի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերին, քանի որ ծրագրերի իրականացման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առեւտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի եւ սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգացվի ենթատարածաշրջանային եւ պետական տրանսպորտային ցանցը»:

Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ծրագրի պատասխանատուները վստահեցնում են, որ տարածքների իրացումը վնաս չի պատճառի նշված տարածքների սեփականատերերին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30