Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության պերճանքն ու թշվառությունը

Սեպտեմբեր 25,2013 19:15

Այս ցուցանակը փակցված է Տավուշի մարզպետարանի շենքի պատին: Մարզպետարանի շենքի հասցեն է՝ Սահմանադրության 1: Այդ  շենքը երկու փողոցների հատման վայրում է: Նախկինում Իջեւան քաղաքի  կենտրոնական   փողոցներից մեկը  կրել  է Իջեւանի տարածաշրջանից հայտնի հեղափոխական Ենոք Մկրտումյանի անունը,  հետո վերանվանվել՝ Անկախության: Ինչպես խորհրդային պաշտոնյաներից  շատերը իրենց  էությունը չփոխեցին,  ցուցադրաբար  անկախական դարձան, Տավուշի մարզպետարանի պատի ցուցանակն էլ չփոխվեց, հին գրառման վրա գրվեց նոր անվանումը՝ Անկախության:  Հիմա նույն,մաշված  ցուցանակին   բոցաշունչ բոլշեւիկի եւ Անկախության անվանումներն են:

Զարմանալի է , որ Տավուշի մարզպետարանի շուրջ 120 աշխատողները չեն տեսել ցուցանակի նման  վիճակը:  Մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզի բնակիչներին շնորհավորելով Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, գրել է․ «… հայ ժողովուրդը հանրաքվեով հաստատեց դարերով երազած բաղձալի Անկախությունը եւ այդ օրը դարձրեց համայն հայության տոնը: Պատմության համար 22 տարին, թերեւս, կարճ ժամանակահատված է, սակայն այդ ժամանակաընթացքում մեծացել է մի սերունդ, որ արդեն անկախ երկրի ծնունդ է եւ չգիտի, թե ինչ բան է ոչ անկախ լինելը»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն Զատիկյան says:

    Ահա սա՛ է կեղծ անկախությունը, նեոբոլշևիկներն այսպես արժեզրկեցին անկախության գաղափարը: «Գողգոթայի» ծրագրի ամբողջ էությունը սրանումն էր, ասպարեզ նետված տականքը հենց սրան էր ուզում հասնել, որպեսզի սերունդները ատեին անկախությունը ու վերադառնային «կուշտ» ստրկության…

  2. Վահագն Թամրազյան says:

    Ցավոք, մեզ համար ավելի ընդունելի և հարազատ է «Որտեղ հաց, այնտեղ կաց» բոշայական կենսակերպի հիմնարար սկզբունքը, քան Անկախությունը` որպես գաղափար և արժեք: Փաստը այնքան խոսուն է, որ բառերն ավելորդ են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30