Հայազգի նախկին բռնցքամարտիկին ձերբակալել են ավտոկայանատեղիի սպասարկման խցիկից շաղափ գողանալու կասկածանքով: Հայտնում է «Գլենդեյլ Նյուզ Փրես» թերթը:
34-ամյա Վիլյամ Աբելյանին ոստիկանություն են տարել ուրբաթ օրը իր տնից, որտեղ հայտնաբերել են շաղափը, հաղորդել են Գլենդեյլի ոստիկանությունից՝ հավելելով, որ Աբելյանը ներխուժել է ավտոկայանատեղիի սպասարկման խցիկն ու գողացել շաղափը, ինչը նկարահանել է անվտանգության տեսախցիկները:
Աբելյանը ծնվել է Երևանում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտով սկսել է զբաղվել 1998թ.-ից: Նա միջին թեթև քաշային կարգում նվաճել է Հյուսիսաամերիկյան բռնցքամարտի կազմակերպության չեմպիոնական տիտղոսը, ունեցել է 24 հաղթանակ, որոնցից 13-ը նոկաուտով, վեց պարտություն և մեկ ոչ ոքի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ