ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը կմերժի Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում էին փոփոխություն կատարել ԽՍՀՄ Հայխնայբանկի ավանդներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ օրենքում:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից: Վարչապետն իր մերժումը պատճառաբանել է նախագծում եղած ներքին հակասություններով: Ըստ կառավարության գլխավոր պատասխանատուի, նախագծով առաջարկվող՝ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման
շարունակականությունը համահունչ է կառավարության՝ սոցիալական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ