Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ: ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրեց իր հեղինակած « 2013 – 2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում էր բարձրացնել գիտության բնագավառի ծախսերը: Պատգամավորն առաջարկում էր գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով եւ առաջիկա տարիներին շարունակել ծախսերի բարձրացման գործընթացը:
ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրեց կառավարության բացասական դիրքորոշումը: Նրա խոսքով՝ գիտության բնագավառր ծախսը պետք է լինի ՀՆԱ-ի 1% -ից ոչ պակաս : Նա կարեւորեց նաեւ կրթության նոր մոդելների իրագործումը , գիտական մեգածրագրերի իրականացումը :
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով հետ վերցրեց հանձնաժողովին ուղղված գրությունը ` ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում համատեղ քննարկելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ