Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը թույլատրել է ներկրել թմրանյութեր եւ հոգեմետ դեղեր

Սեպտեմբեր 25,2013 18:09

Վաղը ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզում գործող «Դարմանթեստ Լաբորատորիս» ընկերությանը կթույլատրի թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր ներմուծել մեր երկիր: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից: Ընկերությանը տրվել է ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի ժամկետով:

Համաձայն համացանցում առկա տեղեկատվության, «Դարմանթեստ Լաբորատորիս»-ը կենսահամարժեքության եւ դեղակինետիկայի գծով բացառիկ լաբորատորիա է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ տարածաշրջանում:

Ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ լաբորատորիան հագեցած է ժամանակակից անալիտիկ սարքավորումներով, համակարգիչների ու պահեստային պատճենման բարդ համակարգերով, որոնք թույլ են տալիս իրականացնել փորձաքննություններ` համապատասխան միջազգային պահանջների։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30