Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ են ձմռանը ավելի «դժվարությամբ» սիրահարվում

Սեպտեմբեր 25,2013 18:12

 

«Ձմեռը կարող է մեծ փորձություն լինել սիրահարների հարաբերությունների համար: Չնայած ձմռան փաթիլներին, որոնք կարող են ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել սիրահարների համար, զույգերը երկու անգամ ավելի շատ  են մտածում հարաբերությունները խզելու մասին: Դա հատկապես տեղի է ունենում Սուրբ ծննդյան տոնի և սիրահարների տոների միջև ընկած ժամանակահատվածում:  Ըստ փորձագետների՝  պատճառը հուզական բարձր ճնշումն է: Ուսումնասիրության արդյունքում նրանք նաև պարզել են, որ գլխավոր պատճառը սթրեսն է, որն էլ էներգիայի նվազման հետևանք է: Ցուրտ եղանակ, հիմնականում մռայլ օրեր… Մենք երկար ժամանակ ենք անցկացնում չորս պատերի ներսում: Ձմռանը մենք նաև  արևի լույսի պակաս ենք զգում, որը բարձրացնում է սերոտոնինի մակարդակը, ինչն էլ համարվում է երջանկության հորմոն և կարգավորում է մեր տրամադրությունը: Այդ իսկ պատճառով ձմռանը սովորաբար մռայլ ենք և տխուր»: Գրում է www.ostrovlubvi.com-ը:  «

Մենք բնական միտում ունենք դեպի հարուստ ածխաջրերով մթերքներ, ալկոհոլ: Այդպիսիով մենք փորձում ենք բարձրացնել մեր տրամադրությունը  և  լրացնել արևի բացը»,-ասում է «Բարձր տրամադրության դեղամիջոցը» գրքի հեղինակ   Ջուլիա Ռոսսը:   Ջուլիա Ռոսսը նաև նշում  է՝ եղանակի պատճառով հաճախ մարդկանց թվում է, թե իրենք պակաս գրավիչ են դարձել և այդ համոզմունքն էլ հանգեցնում է նրան, որ իսկապես  նրանք ոչինչ չեն անում սեքսուալ լինելու համար: Դա էլ իր ազդեցություն է թողնում  սիրո վրա. մարդիկ ավելի դժվարությամբ են սիրահարվում ձմռանը:

«Եթե ձմռանը Ձեզ սիրահարվել են կարմիր թշերով, ապա դա իսկակաս սեր է», -ասում է հումորը: Ձմռանը մարդիկ տաք են հագնվում՝ մեծամասամբ չկարողանալով ընդգծել իրենց բարեմասնություններն այնպես, ինչպես ամռանը: Իսկ ցուրտ և խոնավ եղանակը, ձյան փաթիլները հաճախ փչացնում են մեր սանրվածքը: Եթե ամռանը սիրահարները շատ ժամանակ են անցկացնում այգիներում, ապա նույնը չի կարելի ասել ձմռան մասին: Այնուամենայնիվ, միայն գրավչությունը չէ, որ սիրո գրավականն  է:  Ձմռանը սիրահարվողների թիվը ևս քիչ չէ: 22-ամյա Լիլիթը ևս սիրահարվել է ձմռանը՝ հունվար ամսին: «Մի քանի օրով գնացել էի հորաքրոջս տուն: Նա գյուղում է ապրում: Խանութ գնալիս հանդիպեցի ընկերոջս»,-չցանկանալով մանրամասնել՝ Լիլիթը նշեց՝ ոչ թե եղանակը, այլ մարդու տեսակն է որոշում նրա սիրահարվելու կամ չսիրահարվելու հանգամանքը. «Եթե մարդը պասիվ մարդ է, բծախնդիր է, մշտապես բողոքող, անգամ ամռանը չի կարող սիրահարվել: Եթե ցուրտ եղանակ է, դա  դեռ չի նշանակում, որ քո հոգին ցուրտ է, հակառակը՝ այն տաքացնելու համար լավագույն միջոցը սիրահարվելն է»: Այնուամենայնիվ, Լիլիթը համաձայն է, որ ձմռան եղանակը ազդում է սիրային հարաբերությունների վրա.

«Ուղղակի օրերն ավելի շուտ են մթնում, երբեմն դու ստիպված ես լինում ավելի քիչ ժամանակ անցկացնել սիրելիիդ հետ, որ հասցնես դասերդ անել: Համաձայն եմ այն կարծիքի հետ, որ ձմռանն ավելի տխուր ես լինում, ինչ էլ ազդում է սիրային հարաբերությունների վրա, բայց սիրող մարդը նաև ներող է, համբերատար  և զիջող»,ասում է նա:

21-ամյա Անին այն կարծիքին է, որ սերը եղանակ չի թելադրում. «Ըստ իս՝ դա անկառավարելի զգացում է, դու չես կարող որոշել` սիրե՞ս, թե՝ չէ, ինչքան էլ շատ լինեն խոչընդոտները, միևնույն է, սիրող սիրտը կսիրի»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30