Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ ես չեմ» ֆիլմը մեծ հաջողություններ ունեցավ «Կինոշոկ» փառատոնում

Սեպտեմբեր 25,2013 17:54

«Ոսկե ծիրան» 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ և Մերձբալթյան «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակների` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում: Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: Հիշեցնենք նաև, որ «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» 2-րդ ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին: «Այդ ես չեմ» ֆիլմը հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող 9-մասանոց տաղի սկզբունքով է և շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փարոսի» բանաստեղծական մտահղացումը: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը տպավորիչ և գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների և բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների և պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի և Եվրիդիկեի մասին, հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը ևս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետևանքների և զուգահեռների: Սահակյանի խոսքերով` ֆիլմը, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30