Լեւոն Ջուլֆալակյանն այսօր հատուկ անդրադարձավ Բուդապեշտում Ռոման Ամոյանի նվաճած բրոնզե մեդալին:
«ՖԻԼԱ-ի նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետիի արածներից հետո մեկ ուրիշը ըմբշամարտից հիասթափված ու հեռացած կլիներ: Բայց Ռոմանը դա չարեց, իր մեջ ուժ ու վճռականություն գտավ, անձնական եւ հավաքականի մարզիչների աջակցությամբ վերադարձավ հոգեբանորեն ու մարզավիճակ ձեռք բերեց: Նա, ճիշտ է, աշխարհի առաջնությունում չորս տարի առաջվա Ամոյանը չէր, բայց արեց լուրջ գոտեմարտեր, տարավ լուրջ հաղթանակներ եւ շատ մոտ էր եզրափակչին: Իսկ թե ի՞նչ կլիներ եզրափակչում, գոտեմարտը ցույց կտար», – ասաց օլիմպիական չեմպիոն մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ