Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Մեր մասնակցությունը քաղաքապետարանին պետք է, որ լեգիտիմացնի իր ապօրինի որոշումը»

Սեպտեմբեր 25,2013 17:40

«Մենք չենք մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին: Տեսնելով հանձնաժողովի այդ կազմը, աշխատում ենք հնարավորինս հեռու մնալ այդ հանձնաժողովից, առավել եւս, որ այն երկու պաշտոնյաներից մեկը, որոնց հրաժարականը մենք պահանջում ենք, այդ հանձնաժողովի անդամ են, եւ ովքեր ապօրինի որոշում են կայացրել եւ ոչ հարիր պահվածք դրսևորել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի սակագնի վերանայման համար ստեղծված հանձնաժողովին, ասաց ակտիվիստ Դավիթ Գեւորգյանը, շարունակելով, որ այդ հանձնաժողովի կազմում է նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ հայտնի «Համալսարանի Ջավախքի գնդի» հրամանատարը»՝ Գեւորգ Մելքոնյանը, հետեւաբար, իրենք չեն կարող հավատալ կամ ակնկալիքներ ունենալ հանձնաժողովից:

Դիտարկմանն էլ՝ մասնակցելով հանձնաժողովի աշխատանքներին ավելի շատ արդյունքի չէի՞ք հասնի՝ Դավիթ Գեւորգյանն ասաց «Մեր մասնակցությունը քաղաքապետարանին պետք է այնքանով, որ նա լեգիտիմացնի իր ապօրինի որոշումը, որը ժամանակավորապես կասեցվել է»:

Այս ամենից բացի, Դավիթ Գեւորգյանը գտնում է, որ քաղաքապետարանը պետք է բավարարի հրաժարականների իրենց պահանջը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30