Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հանգիստ կարող էր հաղթել Նիկիտա Մելնիկովին

Սեպտեմբեր 25,2013 17:17

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը դրանում կասկած չունի:

«Արթուր Ալեքսանյան-Նիկիտա Մելնիկով եզրափակիչ գոտեմարտում հաղթանակն իրականում մերն է եղել, – այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Լեւոն Ջուլֆալակյանը: «Արթուրն այդ գոտեմարտում, թեեւ հոգեբանական խնդիրներ չուներ, բայց ավելի ուշադիր եւ զգոն էր աշխատում: Մինչեւ վերջին պահը նա համոզված էր, որ հաղթանակն իրենն է ու այդ ժամանակ չէր լսում մեր հուշումները, որ էլի միավոր է պետք: Եթե գոտեմարտը դիտել եք, վերջում Մելնիկովը կախվում էր Ալեքսանյանի թեւերից, ասես, խնդրելով, որ իր հետ այլեւս ոչինչ անել պետք չէ: Համոզված եմ, որ այդ վերջին 15-20 վայրկյաններին Արթուրն իր վերջին գործողությունը կաներ եւ հաղթական միավորը կվաստակեր: Դա նրա կողմից ճակատագրական սայթաքում էր: Իսկ գոտեմարտը փչացրին մրցավարները: Արթուրն ակտիվ էր, սակայն նրան չգիտես ինչու պասիվություն եւ նկատողություն գրանցեցին», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը եւ շարունակեց, որ Ռուսաստան կա եւ Ռուսաստանը ձգտում է տանել մեդալների առյուծի բաժինը: «Բայց ես այդ գնով նվաճված ոսկին չեմ ընդունում», – թեման ամփոփեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30