Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գեւորգյան. «Ավելի արժանահավատ են տեսահոլովակները, քան ԱՄՆ դեսպանի հայտարարությունները » (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2013 16:51

Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունելով Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ անդրադարձել է քաղաքացիական ակցիաներին, դրանց ժամանակ՝ ակտիվիստների եւ ոստիկանների փոխհարաբերություններին: Ջոն Հեֆերնը իր հերթին նշել է, որ ծանոթ է այդ իրավիճակներին ու նշել, որ քաղաքացիական ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողները ցուցաբերել են հանդուրժողականություն եւ ուժ չեն կիրառել:

Aravot.am-ի հարցին՝ համաձա՞յն եք Ջոն Հեֆերնի կարծիքին, Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքված ակտիվիստներից՝ Դավիթ Գեւորգյանը նախ ասաց, որ ինքը մի քիչ չի հասկանում ոստիկանապետի ասածը, բացի այդ՝ «Պարոն Օսիպյանի մի քանի օր առաջ արված հայտարարությունը, մասնավորապես այն, որ ոստիկաններն այսուհետ գործելու են միայն օրենքով: Այսինքն, նրանք ի՞նչն են հանդուրժել, մարդիկ օրենք են խախտե՞լ, որ նրանք հանդուրժել են, թե ոստիկանների մի մասն է օրենքը խախտել, մյուս մասը հանդուրժել: Ես այդ ոստիկանի հանդուրժողականությունը չեմ կարողանում հասկանալ, չգիտեմ ինչպես է արտահայտվել նրանց հանդուրժողականությունը: Ակտիվիստներն օրենք են խախտե՞լ, նրանք էլ հանդուրժել են: Այդ ե՞րբ: Իսկ որն է եղել օրենք խախտելը, կամ արդյոք մենք ենք օրենքը խախտել, եւ արդյոք քաղաքապետարանի աստիճանների վրա ոտք դնելը դա օրենքի խախտում է, որ դրա համար տարվում են բաժին եւ գրվում է զեկուցագիր, որ իբր ճանապարհ ենք փակել, բայց այդ պահին ընդամենը կանգնել ենք ճանապարհի վրա»:

Դիտարկմանը՝ փաստորեն չեք կիսում ԱՄՆ դեսպանի կարծիքն այն մասին, որ ոստիկանները հանդուրժող են եղել, ուժ չեն կիրառել, Դավիթ Գեւորգյանը զարմացավ. «Ուժ չե՞ն կիրառել: Նույն Կոմիտաս 5-ի հայտնի դեպքերի ժամանակ ամեն ինչ նկարահանված է, ինձ թվում է ավելի արժանահավատ են այդ տեսահոլովակները, քան ԱՄՆ դեսպանի հայտարարությունները»:

Հարցին էլ՝ գուցե դեսպանը տեղեկացվա՞ծ չէր, Դավիթ Գեւորգյանը ասաց.

«Չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանը տեղեկացված չէր, թե ինչ է կատարվում:Մի երկրի մայրաքաղաքում, որտեղ իր նստավայրն է, ինքը նշանակված է … ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը չիմանա մայրաքաղաքում ամենաթեժ կետում ինչ է կատարվում, չեմ հավատում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30