Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է տեղադրվելու մաքսակետը՝ ղարաբաղա-ադրբեջանակա՞ն, թե՞ հայաստանա-ղարաբաղյան սահմանին

Սեպտեմբեր 25,2013 16:14

Որտե՞ղ է մաքսակետը դրվելու`ղարաբաղա-ադրբեջանական, թե հայաստանա-ղարաբաղյան սահմանին: Այսօր այս հարցը հայ լրագրողները հնչեցրեցին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ՝ մանրամասնելով մաքսակետի տեղակայման հնարավոր տարբերակների դեպքում առաջացող խնդիրները: Հարցը, բնականաբար, ուղղված էր ռուսական կողմի ներկայացուցիչներին: Իսկ տեսակամուրջի թեման էր՝ «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին այսպես պատասխանեց հարցին. «Ես կարծում եմ, որ ՌԴ-ն չէ, որ պետք է մաքսակետ դնի: Եթե Հայաստանը կարծում է, որ որ սահմանն անցնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանով, ապա, բնականաբար, դա հայկական կողմի պայմանն է եւ ՌԴ-ն այդ պայմանի առկայությամբ պետք է Հայաստանի հետ խաղա: Պետք չէ վերաբերվել ՌԴ-ին իբրեւ մի սուբյեկտի, որը քաղաքական պայմաններ է պարտադրում Հայաստանին»:

Միջոցառման համակարգող, «Հյուսիս–Հարավ» քաղաքական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովն էլ նկատեց, որ մաքսակետի հարցը Հայաստան-ԵՄ բանակցություններում էլ կար. «Բայց Բրյուսելի կողմից ես ինչ-որ հստակ պատասխաններ չլսեցի այս թեմայի շուրջ: Ինձ թվում է այս հարցը սադրիչ է»: Նա ոչ կոռեկտ է համարում նման հարցադրումն այժմ, երբ բարձրագույն մակարդակում քաղաքական հարցերի մանրամասները չեն քննարկվել:

«Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ Արամ Սաֆարյանն էլ նկատեց, որ ակնհայտ է, որ Հայաստանի որեւէ իշխանություն չի ընդունի որեւէ տնտեսական, քաղաքական կամ այլ որոշում՝ ԼՂՀ-ի անկախության եւ անվտանգության հաշվին: Նա կարծիք հայտնեց, որ առաջիկայում էլ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման հանգուցալուծման հասնելու իր մանդատը ԵԱՀԿ Մինսկի խումբը կպահպանի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30