Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Մրցումներից առաջ մեդալների քանակ չենք որոշում»

Սեպտեմբեր 25,2013 15:58

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, պատասխանելով հարցին, թե Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունում մեր ըմբիշների նվաճած մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալներից բավարարվա՞ծ է, ասաց. «Մեր ամբողջ հավաքականը ցանկացած մրցման մեկնում է մարտականորեն տրամադրված: Մեդալների քանակը մենք նախապես չենք որոշում, որովհետեւ դա մրցումների ընթացքն է ցույց տալիս: Ամենակարեւորը` ճիշտ պատրաստվելն ու լավ մարզավիճակով ցանկացած առաջնության մեկնելն է: Մեդալների քանակի եւ որակի կանխագուշակումը սպորտում անշնորհակալ գործ է, քանի որ ցանկացած պահի հնարավոր են սայթաքումներ կամ խանգարող այլ հանգամանքներ: Ամեն դեպքում ընդհանուր արդյունքները շատ լավ էին եւ մեդալների քանակով եւ թիմային արդյունքով ( 2011 թվականին Ստամբուլում կայացած աշխարհի վերջին առաջնությունում մեր հավաքականից միայն Արսեն Ջուլֆալակյանն էր բրոնզե մեդալ նվաճել:Ա. Հ):

Ինչ խոսք, մենք ուզում էինք ավելին: Պարզ ասեմ. այսօրվա մեր երեք մեդալակիրներն էլ հնարավորություն ունեին պայքարելու մինչեւ ոսկե մեդալի համար: Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց: Ամեն մեկին ինչ-որ բան խանգարեց: Ընդհանուր հաջողությունները շատ լավ էին եւ ընդհանուր թիմը շատ լավ մասնակցեց»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30