Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմֆուդ»-ի այծերի ոտքի տակ գորգ չի եղել, դրա համար արտադրությունը դադարեցրե՞լ են (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2013 15:38

«Արմֆուդ» ապրանքանիշով արտադրվող այծի կաթը վնասակար է առողջությանը: Այծի կաթում հայտնաբերվել է ստաֆիլակոկի մանրեներ, որոնք վտանգավոր են առողջությանը»: Այսպիսի պատճառաբանությամբ երկու տարի առաջ դադարեցվեց «Էյ-Էս-Բի-սոֆթ» ընկերության արտադրությունը` սեփականատիրոջը պատճառելով հսկայական ֆինանսական վնասներ: Ընկերությունն արտադրում էր այծի կաթ, կաթնաշոռ, մածուն:

Այսօր «Արմֆուդ»-ի տնօրեն Բորիս Սողոմոնյանը եւ «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, որի ընկերության փաստաբանը դատարանում ներկայացրել է «Արմֆուդի» շահերը, վստահեցրին, որ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ճիշտ չեն, եւ որ իրականում կաթի մեջ այդպիսի մանրե չի եղել:

«Հայտարարությունից հետո` 5 օր ուշացումով ստուգող հանձնաժողովը եղավ «Արմֆուդում» եւ միակ փաստարկը որ բերեց, այն էր, որ այծերի ոտքի տակ գորգ չկար: Տարբեր լաբորատորիաներում ստուգած կաթում ոչ մի վնասակար տարր չհայտնաբերվեց»,-ասաց Բորիս Սողոմոնյանը:

Նա պետական կառույցին պատրաստվում է դատի տալ, եթե չփոխհատուցի կրած վնասները եւ չվերականգնի բարի համբավը: Ընկերության սեփականատիրոջ խոսքերով, ինքը այծերին վարկով է գնած եղել եւ ընկերության չաշխատելու պատճառով տոկոսը տոկոսի վրա ավելացել է, բացի այդ, ընկերության 10 աշխատող այսօր անգործ է մնացել:

«Լեւ Գրուպ» իրավաբանական ընկերության տնօրենն էլ հայտարարեց. «Ընկերությունը ունենալով հատուկ ցեղատեսակի 160 այծ, չկարողանալով իրացնել արտադրած ապրանքը՝ կրել է մեծ չափերի վնաս, չկարողանալով կատարել վճարումները՝ Բորիս Սողոմոնյանը վաճառել է տունը, ընկերությունն էլ կանգնել է փակման եզրին: Փաստորեն, պետությունը փոխարեն խթանելու տեղի արտադրանքը, իր գործողությունների շնորհիվ ընկերությանը գցեց պարտքերի մեջ` հասցնելով փակման»,- նկատելով, որ նմանօրինակ գործառույթներն արգելք են երկրում զարգացնելու արտադրանքը, հետեւապես նաեւ տնտեսությունը եւ արգելքների պայմաններում խթան են հանդիսանում նաեւ արտագաղթի ավելացմանը:

«Արմֆուդ» ընկերության շահերի պաշտպան Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից միջոցներ չձեռնարկվելու դեպքում` ընկերության բարի անունը եւ կրած վնասները վերականգնելու ուղղությամբ, ստիպված է լինելու օրենքով սահմանված կարգով վնասների փոխհատուցման պահանջ դնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30