Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. Հասարակությունը պետք է հասկանա, որ Մաքսային միությանն անդամակցությունն իրեն ձեռնտու է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2013 15:26

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը միանգամայն համաձայնեց իր ռուս գործընկերների այն դիտարկումների հետ, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը այնպիսի տնտեսական առավելություններ կբերի Հայաստանին, որ ընդհանուր սահմանի բացակայության բոլոր «բացերը» կլրացնի:

Փոխարենը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը հարցի քաղաքական ասպեկտին առնչվող բավականին ուշագրավ հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները ռուսական կողմից չհնչեցին: Կբացվի՞ աբխազական երկաթուղին ՌԴ-ի եւ Վրաստանի, Վրաստանի եւ Հայաստանի, Վրաստանի եւ Աբխազիայի երկխոսության արդյունքում եւ այլն: Ի՞նչ լուծում կստանան հայ-իրանական երկաթուղային եւ ավտոճանապարհային հարցերը եւ այլն: Արամ Սաֆարյանը գտնում է, որ բոլոր ցավոտ հարցերը պետք է քննարկվեն հատկապես Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ցանկությունից հետո եւ այն փաստաթուղթը, որը կստորագրվի, պետք է շատ թափանցիկ լինի, որպեսզի հասարակությունը հասկանա, որ Մաքսային միությանն անդամակցության գործընթացն իրեն պետք է, որ դրական բաներ է տալու:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի մոտեցումները՝ Մաքսային միությանն անդամակցության մասին՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30