«Այնտեղ, որտեղ հատուկ կարծիք պետք է ձեւավորվեր, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն ուզում է մնալ ազատ երկրի նախագահ: Դրածո լինել չի ուզում: Ես դրա համար շատ ուրախ եմ, այդ հայտարարությունը շատ տեղին էր եւ լավն էր»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը՝ ասաց Հայաստանի անկախության մարտիկ Ազատ Արշակյանը: «Ինքը բոլորի առաջ ֆիքսեց, որ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կողմնակիցն է եւ չի զիջելու ինքնիշխանությունը, Հայաստանի անվտանգությունը՝ Մաքսային միությանը միանալու որոշմամբ: Ինքն անձամբ անկախության կողմնակից է եւ թույլ չի տա, որ իր իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանությունը պակասի: Նա դա արեց եւ մեզ համար, եւ հակառակորդների»,- հավելեց մեր զրուցակիցը:
«Առավոտ» օրաթերթ