Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոջեր Ուոթերսը զղջում է Pink Floyd-ին դատարան քարշ տալու համար

Սեպտեմբեր 25,2013 14:22

Ինչպես նաեւ կիսվում է նոր ձայնասկավառակի նախագծերով

Pink Floyd-ի նախկին բաս-կիթառահար Ռոջեր Ուոթերսը ընդունել է, որ սխալ է եղել, երբ 80-ականներին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ խմբի մնացած անդամների: Այս խոստովանությունը նա արել է BBC Worls News-ի HARDtalk հաղորդման ընթացքում, որը եթեր է հեռարձակվել սեպտեմբերի 19-ին: Երբ Ուոթերսը լքեց լեգենդար պրոգ-ռոք խումբը 1985-ին, նա փորձեց դատարանի միջոցով խոչընդոտել մնացած խմբակիցների կողմից Pink Floyd-ի անվանումը օգտագործելուն եւ երգացանկը կատարելուն: Այժմ նա ասում է, որ սխալ է եղել եւ զղջում է ընդունած որոշումների համար: Երաժիշտը մասնավորապես ասել է. «Ես իրոք, իրոք մտածում էի, որ դա սխալ է, եւ ես սխալվում էի: Իհարկե՝ սխալվում էի: Ի՞նչ կարեւոր է: Դա կոմերցիոն որոշում էր եւ, իրականում, դա այն քիչ դեպքերից է, երբ իրավաբանությունն ինձ ինչ-որ բան է սովորեցրել: Որովհետեւ երբ ես եկա այդ տղերքի մոտ եւ ասացի. «Լսեք, մենք քանդվում ենք: Սա այլեւս Pink Floyd չէ», նրանք պատասխանեցին. «Ի՞նչ  նկատի ունես: Դա նշանակություն չունի, սա պիտակ է եւ կոմերցիոն արժեք է իրենից ներկայացնում: Դու չես կարող ասել, որ այն դադարեցնելու է իր գոյությունը, դու ակնհայտորեն չես հասկանում անգլիական օրենսդրական համակարգը… Հարցն այն չէ, թե ինչ ես դու մտածում, հարցն այն է, թե ինչ է դա հանդիսանում»: Օրենքն այն ամենն է, ինչ մենք ունենք, հենց դրա մասին է The Wall-ը»:

Ռոջեր Ուոթերսը, որ սեպտեմբերի 21-ին ավարտեց երեք տարի տեւած եւ ընդհանուր առմամբ 219 համերգներից բաղկացած համաշխարհային The Wall Live շրջագայությունը, նաեւ խոսել է նոր ալբոմ թողարկելու գաղափարի մասին. «Վերջերս ես մի քանի առաջխաղացում եմ ունեցել, որոնց մասին հիմա չեմ խոսի, բայց  ես պատրաստվում եմ նոր ձայնագրություն անել: Ես շատ, շատ ուժեղ մտահղացում ունեմ, եւ ես այն կհետապնդեմ եւ կանեմ առնվազն եւս մեկ ձայնագրություն: Ես իսկապես անհամբեր սպասում եմ, թե երբ կկարողանամ ատամներս մխրճել դրա մեջ»:

Չնայած նրան, որ 2005-ին լույս էր տեսել նրա՝ երեք գործողությամբ օպերան, Ուոթերսի վերջին «իսկական» սոլո ալբոմը 1992-ին լույս տեսած Amused To Death ձայնասկավառակն էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ այս տարի Pink Floyd-ի ողջ երաժշտական կատալոգը վերջապես հայտնվեց  Spotify հանրահայտ հոսքային երաժշտական ծառայությունում, այն բանից հետո, երբ Wish You Were Here երգը, երկրպագուների շնորհիվ, մեկ միլիոն լսում ունեցավ: Խմբի երաժշտության մեծամասնությունը մինչ այդ Spotify-ում հասանելի չէր երկրպագուների համար, սակայն խումբը խոստացել էր այն հասանելի դարձնել, եթե Wish You Were Here-ը լսվի մեկ միլիոն անգամ:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30