Մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափի վահանակների սեպտեմբերի 23-ից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների շրջանակում Թումանյան փողոցում ապամոնտաժվել է գովազդային 11 մեծ վահանակ:
Նախապես սահմանված կարգով աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:
Ապամոնտաժված վահանակների հենասյուների հատվածներում առաջիկայում համապատասխան բարեկարգման աշխատանքներ կկատարվեն:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ :
Մինչև տարեվերջ փոքր կենտրոնի գովազդային բոլոր մեծ և միջին վահանակները կապամոնտաժվեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն