Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյանը՝ Բագրատյանին. «Ինքը կարող է չընդունի, որ ինքը տղամարդ է, հետո՞ ինչ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2013 14:00

Ես չեմ կարծում, որ Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում եւ  չեմ հարգում այն տնտեսագետներին, որոնք այնպիսի բոթով են հանդես գալիս` արդեն մեռնում ենք, կործանվում ենք, կոլապս է, մեր վերջն է: Էդպիսի խոսք ունեցողը չպիտի գա ձեզ ներկայանա: Ես իմ դերը տեսնում եմ լավատեսորեն առաջարկներ ներկայացնելու, ինչ-որ տեղ էլ` խարազանելու մեջ»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական ակումբում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում տնտեսագետ Հրանտ Բագրատյանի կանխատեսումներին, որոնք էլ են բոթով լի, պարոն Մանասերյանն ասաց. «Իրեն հարցրեք, ես նման անձնավորությանը չեմ ընդունում, առավելեւս, մարդը համարձակություն չի ունեցել ոչ միայն իմ, այլեւ բազմաթիվ հեռուստատեսությունների կողմից ընդունի հրավերը եւ նստի տղամարդավարի բանակցի, եւ վերլուծի այն, ինչ վերաբերում է տնտեսագիտությանը: Եթե մարդ այդ կարողություններն ունի եւ անհավասարակշիռ կեցվածք ունի, կարող է միայն չգիտեմ` համբալներ եւ այլ արտահայտություններ անել, ես չեմ ընդունում նման մասնագետի: Առավելեւս մարդուն դատում են ու գրագող են համարում»: Դիտարկմանը, որ պարոն Բագրատյանը չի ընդունում այդ մեղադրանքները, Թաթուլ Մանասերյանն ասաց. «Դատարանի վճիռ գոյություն ունի, շատ բաներ կարող է չընդունի, ինքը կարող է չընդունի, որ ինքը տղամարդ է, հետո՞ ինչ, երեւում  է չէ՞ ով` ով է»:

Պարոն Մանասերյանը նաեւ կարծիք հայտնեց, որ աշխատավարձերի բարձրացումը կարելի է ստվերային տնտեսության կրճատման հաշվին անել, իսկ ստվերում, ինչպես ասաց տնտեսագետը` մեծ ռեսուրսներ ունենք, շատ մեծ. «Շատ ավելին կարող է անել կառավարությունը, այն համեստ թվով, որ աճում են կենսաթոշակները,  աշխատավարձերը դա մեր համար սահման չէ: Անպայման պետք է հասցնել գոնե կենսաապահովման նվազագույն զամբյուղին, որից հետո նոր կարող են մտահոգություն ունենալ, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գործարար միջավայրի վրա»:

Aravot.am-ի այն հարցին, թե կառավարությունն ի վիճակի է ստվերը բերել հարկային դաշտ, հաշվի առնելով, ովքեր են աշխատում ստվերում, պարոն Մանասերյանն ասաց.«Կառավարությունը գիտի բոլորի տեղերը, անգամ արեւածաղիկ վաճառողի: Շատ հանգիստ քաղաքական լուրջ պրեսինգով կարող է եւ պետք է բերի հարկային դաշտ»: Մեր այն դիտարկմանը, որ ստվերում աշխատող գործարարների աջակցությամբ է ձեւավորվել իշխանությունն ու կառավարությունը, արդյոք կառավարությունն իրեն աջակցողի դեմ կպայքարի, տնտեսագետն ասաց` այդ հարցն ուղղեք կառավարությունը. «Կառավարությունը գիտի, որտեղ է ստվերը, իրենք շատ լավ գիտեն, մնում է ցանկանան եւ անեն»:

Մանրամասն`  տեսանյութում

Մեր այն հարցին էլ՝ Մաքսային միությանը` Հայաստանի անդամակցելու որոշումը, քաղաքակա՞ն որոշում էր, թե տնտեսական, եւ մենք ավելի շատ տնտեսակա՞ն, թե քաղաքական ոլորտում կշահենք, Թաթուլ Մանասերյանն ասաց. «Տնտեսական, ռազմական եւ քաղաքական, ու բոլոր առումներով կարելի է որոշումը դիտարկել եւ գտնել մեզ համար այդտեղ ե’ւ ընդունելի կողմեր, ե’ւ խնդիրներ, որոնք պետք է կարողանանք հանգուցալուծել: Միայն տնտեսական չէ, այո, քաղաքականի բաղադրիչի մեծ մաս կա, դա չենք կարող անտեսել, լավ է, վատ է, սխալ է, ճիշտ է, վաղ է խոսել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30