Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Անշարժ գույքի շուկան գերհագեցած է»

Սեպտեմբեր 25,2013 13:26

«Շինարարությունը, որը հիմնական ցուցանիշն է մեր տնտեսության աճի, ակնկալիքները չեն իրականանում, արտահանման եւ ներմուծման  ասպարեզներում ոչ ցանկալի միտումներ կան. Հետադարձ միտումները, երբ որոշակի հուսադրող միտումներ արձանագրեցին արտահանման աճի տեմպերի ներմուծման աճի տեմպերի հանդեպ, նույն միտումը չենք կարող արձանագրել գյուղատնտեսության ասպարեզում, չնայած ջանքերին, բավական լուրջ խնդիրներ են մնում»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա դիտարկմամբ` կառավարությունը ներկայացնում է բերքի մեծ ծավալները, որոնք սակայն չի կարելի համարել ագրարային պետական քաղաքականության մեծ ձեռքբերում, այլ բնակլիմայական էին, առանձին տեղերում` կորուստներ են եղել. «Միրգը, որ ստացվել է, ծիրանի մասով իրացման լուրջ խնդիրներ ունեցանք, մի բան է բերք ստանալ, այլ բան է իրացնել: Քիչ չեն դեպքերը, երբ գյուղացիները լուրջ խնդիրներ են ունեցել արտահանման բնագավառում. գյուղնախարարության գործառույթն է օգնել, տեղեկատվության այս պարզագույն խնդիրների չլուծման պատճառով ծիրանը փչացել է եւ դեն է նետվել: Գյուղացիները ստիպված են եղել սպասել մաքսատանը, կամ հետ բերել Արարատյան դաշտ»:

Վերլուծելով Հայաստանի տնտեսությունը պարոն Մանասերյանն ասաց, որ գերհագեցած է անշարժ գույքի շուկան. «Գները պարադոքսալ վիճակում բարձր են, եւ կարող են միանգամից անկում ապրել: Նման դեպքերում շուկան պետք է արձագանքի պահանջարկին, որը մեզանում տեղի չի ունենում: Ստվերի կրճատմամբ պետք է մտահոգվել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30