Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանի խոսքով`իշխանությունը մեղքեր ունի, իսկ ընդդիմությունը` թերություններ

Սեպտեմբեր 25,2013 13:18

«Մենք ճակատագրական վիճակում ենք եւ ամեն մի նոր փուլից հետո մեր վիճակն ավելի է վատանում: Եվ եթե այսպես շարունակվի, այս արտագաղթի տեմպերով, տնտեսական ծանր վիճակով եւ այլն, մենք մեծ խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ եթե չկա քաղաքացին երկրում, ապա ո՞ւմ համար է անվտանգությունը»,- այսօր «Զարկերակ» ակումբում նման տեսակետ հայտնեց

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» միշտ աջակցել է բոլորին, սակայն դա չի արդարացնում իրենց, որ չեն կարողանում մի սեղանի շուրջ հավաքել բոլորին:

«Այսօր ցավոք ակտիվ պայքարողները քիչ են, իսկ դրա պատճառը հնարավոր է արտագաղթն է, կամ մարդիկ հոգնել են, իսկ մենք մեր վրայից պատասխանատվությունը չենք գցում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը, շեշտելով, որ ընդդիմության թերությունները չի կարող հավասարեցնել իշխանության մեղքերի հետ, քանի որ` «Ընդդիմությանը միայն թերություններ են, իսկ իշխանությանը` մեղքեր: Իշխանության մեջ այլեւս բարեփոխումներ հնարավոր չէ անել, ուստի ինչ էլ անենք, դա լինելու է հեղափոխություն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30