Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը կասկածներ ունի, որ որոշում կայացնելիս Սերժ Սարգսյանը խորհրդակցել է կոալիցիոն գործընկերների հետ

Սեպտեմբեր 25,2013 13:16

«Ինձ թվում է՝ մինչև նոյեմբեր ինչ-որ մի հուշագիր կստորագրվի»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց Քրիստոնյա դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Մաքսային միություն-Ասոցացման համաձայնագիր ընտրության մասին:

Պարոն Հարությունյանը նշեց, որ մեր արտաքին քաղաքականության ցանկացած նախաձեռնություն բխում է անվտանգության խնդիրներից: Ուստի որևէ արտաքին քաղաքական նախաձեռնություն չի կարող վերածվել նոր սպառնալիքների: Ասոցացման համաձայնագրին անդրադառնալով՝ պարոն Հարությունյանը նկատեց. «Թե´ասոցացման համաձայնագիրը, թե´ խորը համապարփակ առևտրի համաձայնագիրը հետապնդում էին տնտեսական նպատակներ: Աշխարհաքաղաքական առումով ԵՄ-ն ՀՀ-ի ձեռքերով փորձում էր դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից: Իրենց թվում էր, թե կունենան դիվանագիտական հաղթանակ: Բայց ռուսները միամիտ չեն»:

Քննելով Մաքսային միության անդամակցության որոշման անվտանգության բաղադրիչը՝ Խոսրով Հարությունյանը նշեց. «ՀՀ-ի հիմնական արտաքին քաղաքականության սպառնալիքը թուրք ադրբեջանական տանդեմն է: Ադրբեջանը ֆինանսական գերազանցություն ունի ՀՀ-ի նկատմամբ և հնարավոր է դա վերածվի ռազմական գերազանցության»:

Պարոն Հարությունյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը, որը մեզ համար ներկայանում էր որպես տնտեսություն զարգացնելու աղբյուր, հնարավոր է դառնար նոր սպառնալիքների աղբյուր:

Շարունակելով միտքը՝ Խոսրով Հարությունյանն ասաց. «ՌԴ նախագահի փոխվելուց հետո՝ նախագահը հայտարարեց, որ փորձելու է վերականգնել ԽՍՀՄ երբեմնի ուժային կենտրոնը: Իսկ դա միայն մեկ պարագայում է լուծելու, եթե փորձեն ապահովել ազդեցությունը գոնե ԽՍՀՄ տարածքում: Դա ՌԴ-ի համար այս երկրների՝ իր հետ լինել-չլինելն էր: Ուստի ՌԴ-ն սկսեց կասկածել, որ արևելյան գործընկերության ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանում իր աշխարհագրությունը նեղացնել»:

Պարոն Հարությունյանը կարծում է, որ այժմ «Եվրոպայի պատուհանը կիսաբաց է» ՀՀ-ի համար. «Իսկ թե այդ պատուհանը ինչքան կբացվի ՀՀ-ի առաջ՝ պայմանավորված է ՀՀ-ով: Ցանկացած քաղաքական որոշում գին ունի, եվրոպացիները մեզ պետք է վճարեն: Ինչպես եվրոպացիներն են սիրում ասել՝ գնդակը եվրոպացիների դաշտում է: Մենք կաշխատենք, բայց որոշումները նրանք են կայացնում: Պիտի կծենք այնպիսի կտոր, որ կարողանանք կուլ տալ, եվրոպացիների հետ պետք է գնանք այս ճանապարհով»:

Այնուհետև դառնալով ՌԴ-ին՝ Խ. Հարությունյանը նշեց. «Ռուսաստանը պատրոն չէ, մենք էլ նրա հաճախորդը: Ռուսաստանում դա պիտի հասկանան»:

Պարոն Հարությունյանն ամեն կերպ փորձում էր պաշտպանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ու նշում,որ նա վերջին պահին խորհրդակցել է իր կոալիցիոն գործընկերների հետ. «Ոչ թե ՀՀ նախագահին ճնշել են այս որոշումը կայացնել, այլև իր քաղաքական հոտառությամբ նա ճիշտ ժամանակին այդ հայտարարությունն արել է:Եթե դա անակնկալ էր պարոն Ֆյուլեի համար, թող ների նա ինձ, ուրեմն նա հեռուն նայող քաղաքական գործիչ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30