Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Մաքսային միություն մտնելու դրդապատճառը`Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը պահելու ցանկությունն է եղել»

Սեպտեմբեր 25,2013 13:12

«Ընդամենը մի քանի օր առաջ մեր անկախության քսաներկու ամյակը նշեցինք, եւ սա որոշակի առումով պետք է հույսեր արթնացնի, որ զարգանալու տեղ ունենք: Ցանկացած պարագայում անկախությունը մեծ շանս է, որը քչերին է տրվում: ՀՀ իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականությունը, որ իրականացնում են իրավիճակային խնդիրներ լուծելու համար, իրենց իշխանությունը պահելու, մեզ բերել են այն իրավիճակին, որ ընդունվում են որոշումներ, որոնք որեւէ մեկի համար հասկանալի չեն»,- Այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ գոնե քննարկումներ կար, հասարակությունը հույս ուներ, որ այն բարեփոխումները, որոնք նախատեսված էին այդ համաձայնագրով՝ էականորեն կփոխեին երկրի վիճակը. «Իսկ Մաքսային միության պարագայում որեւէ մեկը տեղյակ չէր, որ նման բան է լինելու: Այն ամենը, ինչ տեղի է ունենում իշխանությունների կողմից՝ միանշանակ խաբեություն է, եւ դա իմ տերմինը չէ, ՌԴ վարչապետինն է, քանի որ նա ասաց՝ բոլոր նրանք, ովքեր հայտարարում են «եւ-եւ»-ի մասին` խաբեությամբ են զբաղվում, խաբում են իրենց ժողովրդին»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ Մաքսային միության անդամ դառնալուց մենք նաեւ ֆինանսական կորուստներ ենք կրելու եւ, ըստ էության, ցածր աշխատավարձի ու գործատեղերի կրճատման արդյունքում ունենալու ենք արտագաղթի մեծ տեմպ:

Մաքսային միության պարագայում խիստ վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու նաեւ ԼՂՀ-ի համար. այս կարծիքին է Արմեն Մարտիրոսյանը, որը նաեւ նշեց, թե Մաքսային միություն մտնելով՝ անվտանգության խնդիր էլ չի լուծվելու:

«Մաքսային միություն մտնելու դրդապատճառը Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը, իշխանությունը պահելու, երկարացնելու ցանկությունն է եղել»,- վստահեցրեց Արմեն Մարտիրոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30