Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե հունվարի 31-ին իր դեմ իրականացված մահափորձով սկսվեց Հայաստանի ներգրավումը Մաքսային միությանը, որովհետեւ «ռուս ժողովուրդը վստահ էր, որ հայերը Հայրիկյանին են ընտրելու»։
«ՉԻ»- Այն, որ տիեզերքի կենտրոնը Պարույր Հայրիկյանն է, եւ համաշխարհային քաղաքական կյանքի ոչ մի շատից-քչից կարեւոր իրադարձություն տեղի չի ունենում առանց նրա մասնակցության եւ իմաստուն ղեկավարության, վաղուց է հայտնի։ Բայց այս դեպքում հայ ժողովրդի հիմնադիր Պարույր Հայրիկյանր կարծես թե փոքր-ինչ չափն անցել է։ Համենայն դեպս, որոշ տեղեկությունների համաձայն, «ռուս ժողովուրդը» պատրաստվում է դատի տալ Պարույր Հայրիկյանին՝ իրեն ապուշի տեղ դնելու համար, որովհետեւ միայն ապուշները կարող էին վստահ լինել, որ «հայերը Հայրիկյանին են ընտրելու»։
Ճիշտ է, մահափորձից մի քանի օր առաջ Հայրիկյանի վարկանիշն արդեն համարյա մոտեցել էր մեկուկես տոկոսի սահմանագծին, բայց դա, որքան էլ ցավալի է, նախագահ ընտրվելու համար քիչ էր։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում