Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. Համոզված եմ, որ մեր ժողովրդի 95 տոկոսից ավելին կքվեարկի հօգուտ Մաքսային միության

Սեպտեմբեր 25,2013 12:37

Հատված ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Ի՞նչ կարծիքի եք Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին։
-Ասվում է, թե հարցը պետք է ներկայացնել հանրաքվեի: Համոզված եմ, որ մեր ժողովրդի 95 տոկոսից ավելին կքվեարկի հօգուտ Մաքսային միության։ Ինչո՞ւ, որովհետեւ իր մտածողությամբ շատ ավելի ռուսական կողմնորոշում ունի։ Եթե ես լինեի նախագահ, կասեի՝ հանրաքվե անցկացրեք ու ինքս իմ վրայից կվերցնեի այդ պատասխանատվությունը:
Բայց սա դեռ մի կողմ թողնենք, գոյություն ունի մի պարզ հարց՝ ո՞նց պետք է ռուսական սահմանապահ զորամասը պաշտպանի մեր սահմանները, երբ մենք մերժում ենք այդ երկրի առաջարկությունը, ո՞նց կլինի, որ էներգակիրներով կախված լինենք Ռուսաստանից ու իրենց ասենք՝ ոչ: Այդպես չի լինում:
Բայց կա այլ խնդիր, այլ ճշմարտություն. ինչքան մեզ պետք է Ռուսաստանը իր էներգակիրներով, սահմանապահ զորքերով, նույնքան էլ մենք ենք իրեն պետք: Մանավանդ պուտինյան Ռուսաստանը շատ պրագմատիկ է, երբեք հենց այնպես քայլ չի անում: Պուտինի նման պրագմատիկը, որի համար ամեն ինչ հաշվարկված է, ինչո՞ւ է ուզում, որ Հայաստանը մտնի Մաքսային միության մեջ: Եթե մենք այդքան վատն ենք, փոքր ենք, ինչո՞ւ է ուզում մեզ իր տիրույթում ունենալ:
Այ, հենց այս հարցին պատասխանենք, կհասկանանք, որ շահերը երկուստեք են, ու մենք չպետք է մոռանանք հայկական գործոնը: Չինաստանը գիտակցում է հայկական սեպի կարեւորությունը թուրանական վտանգի առաջ, իսկ մենք զարմանալիորեն չենք հասկանում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30