Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտաքին պարտքը հասավ 5 միլիարդ դոլարի

Սեպտեմբեր 25,2013 12:09

Եվ այսպես, Հայաստանի քաղաքացիները կարող են շնորհավորել միմյանց, երկրի արտաքին պարտքը հասավ 5 միլիարդ դոլարի։ Բանն այն է, որ կառավարությունը 700 միլիոն դոլարի «եվրապարտատոմսեր» է թոդարկել։ Պարզ ասած՝ ով ուզում է  Հայաստանին պարտքով փող տալ, գնում է այդ պարտատոմսերը։ Կառավարությունն  էլ, ենթադրաբար, մտադիր է դրանով փակել 500 միլիոն դոլարանոց ռուսական պարտքը, որը վերցրել էր՝ իբր տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու նպատակով։ Աջակցությունն այնքան բուռն էր, որ հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ պարզապես փակվեցին, բայց դա արդեն էական չէ։

Փաստորեն, Տիգրան Սարգսյանը (բնականաբար՝ Սերժ Սարգսյանի համաձայնությամբ) հինգ տարվա ընթացքում երկուսուկես անգամ ավելի շատ պարտք է վերցրել, քան դրան նախորդած 17 տարիների ընթացքում։ Սա այն գումարն է, որը պիտի վճարեն մեր սերունդները, որովհետեւ այդ 5 միլիարդի բեռն է, որ թույլ չի տալու բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, ստիպելու է բարձրացնել եղած հարկերն ու նորերը հորինել եւ այլն։

Բայց Տիգրան Սարգսյանը որեւէ մեկի կարծիքը չի հարցնում նոր պարտք վերցնելուց առաջ, ոչ էլ իրեն պարտավորված է համարում բացատրել, թե ինչի վրա է պատրաստվում ծախսել այդ գումարները։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30