Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ ԵՄ-ին. «Քաչալը որ ճար ունենար, իր գլխի ճարը կաներ»

Սեպտեմբեր 25,2013 11:57

 «Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Մաքսային միություն մտնելու, միակ տրամաբանական հայտարարությունն էր: Բնական է, որ մենք ռազմավարական դաշինք ենք: Տասնյակ դրական կետեր կարող եմ նշել: Ըստ էության, խոսքը մեր տասնյակ կորցրած շուկաների վերականգնման մասին է՝ «Նաիրիտ», «Վանաձորի Քիմպրոմ», սննդաարդյունաբերություն, գյուղատնտեսություն: Տնտեսության զարգացման տեսակետից Մաքսային միությունը անհամեմատելի է ԵՄ-ի հետ»- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նա վստահ է, որ եթե ստորագրեինք ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, բնական գազը կգնեինք եվրոպական գներով, ինչն անում են ԵՄ անդամ երկրները, դա կրկնակի անգամ ավելի է. «Մեզ ասում էին կամ-կամ: Այդ կամ-կամ-ի պայմաններում մենք ընտրեցինք մեր կամ-ը»:

Նրա հետ չհամաձայնեց «Ազատ դեմոկրատների» անդամ Անուշ Սեդրակյանը. «Ընդամենը մի քանի օր առաջ, երբ մեր արտգործնախարարին հարց տվեցին՝ ի՞նչ կարող է տալ Մաքսային միությունը, նա ոչ մի հստակ բան չասաց, չգիտե՞ր, թե՞ հետո տեղյակ պահեցին շուկաների մասին: Եվ հետո, մենք 3.5 տարի շարունակ բանակցում էինք, մենք չգիտեի՞նք դա: Եթե խոսում ենք կորցրած շուկաների վերադարձի մասին, այդ բոլոր օբյեկտները, որ դուք նշեցիք, չեն աշխատում: Ստացվում է, որ ՄՄ-ն պետք է ներդրում կատարի ճանապարհատրանսպորտային ուղիների, այդ գործարանների մեջ, նոր դրանք աշխատեն, բայց որքան գիտեմ, ՌԴ-ն հրաժարվել է ինվեստիցիաներ անել»:

Արտակ Դավթյանը ԵՄ-ի հետ կապված մի ասացվածք ասաց. «Քաչալը որ ճար ունենար, իր մազերի, գլխի ճարը կաներ: Բուլղարիա, Հունաստան, 29 երկրներից առնվազն կեսը խորը ճգնաժամի մեջ է եւ այդ ճգնաժամից դուրս էլ չի գալիս: Հայաստանին չէին սպասում, որ այդ 500 մլն-անոց շուկան բացեին: Մեր 3 մլն-անոց շուկան մենք ուղղակի նվիրելու էինք ԵՄ-ին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30