Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյան. «Մենք ոչ մի անգամ ինքնուրույն չենք եղել, ոչ էլ կլինենք»

Սեպտեմբեր 25,2013 11:48

Հատված ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հարցազրույցից:

Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է ճիշտ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը։

– Ես այն մարդն եմ, որ ե՛ւ նախկին համակարգի ժամանակ եմ ստեղծագործել, ե՛ւ հիմա։ Ոնց մտածում եմ, լավ է, որ Ռուսաստանի հետ ենք, ուրիշ ելք չունենք։ Մենք չգիտենք՝ Եվրոպան ինչ է անելու մեզ համար։ Կարծում եմ, որ այս պահին սա ճիշտ որոշում էր։

Մենք դաստիարակվել ենք ոչ միայն ռուսական ոգով, այլեւ Եվրոպական, բայց հիմա ո՞վ է կանգնած Հայաստանի մեջքին… Դրա համար էլ պետք է փնտրենք, թե ով մեզ հենարան կլինի։ Այս պահին դա Ռուսաստանն է։

Եթե ավելի անկեղծ ասեմ, այդքան հստակ չգիտեմ՝ այդ մաքսային ասածն ինչ է։ Չեմ կարողանում ստույգ պատկերացում կազմել, քաղաքական գործիչներին եմ լսում։ Ես արվեստագետ եմ, գործիս մեջ սխալվել չեմ կարող, բայց գործիցս դուրս կարող եմ սխալ լինել։

Դուք նշեցիք, որ Ռուսաստանն է այսօր մեր մեջքին կանգնած, սակայն արդյոք այդպես է։ Շատերը կարծում են, որ պատմության ընթացքում ռուսները մեզ միշտ դավաճանել են։

– Գիտեմ, բայց քաղաքականության մեջ միշտ էլ շահն է գործում։ Այսօր ամենուր շահն է, բայց մեր փոքր շահն էլ Ռուսաստանին ապավինելն է, բա ո՞ւմ հենարան դարձնենք՝ Թուրքիայի՞ն, Ամերիկայի՞ն։ Տեսանք՝ Ամերիկան ինչ արեց Եգիպտոսի, Սիրիայի պես երկրներին։

Հիմա ամեն ինչ էլ կարող են խոսել։ Ասում են նաեւ, որ մենք կորցնում ենք մեր ինքնուրույնությունը։ Գիտեք ի՞նչ կա, մենք ոչ մի անգամ ինքնուրույն չենք եղել, ոչ էլ կլինենք։ Մենք ի՞նչ երկիր ենք, քարտեզի վրա հազիվ մի կետ է երևում։ Իսկ արտագաղթը դրա հետ ոչ մի կապ չունի։ Մարդիկ բարդ սոցիալական վիճակից դրդված են հեռանում։ Իմ տղան հիմա Կանադայում է, ես եմ նրան օգնում, որ կարողանա ազատ ստեղծագործել։ Գնացողը գնում է։

Մի՞թե տարիներ առաջ այսքան գնում էին։

– Ես դա եմ ասում, մի՞թե սոցիալիզմի ժամանակ մենք վատ էինք ապրում… Իհարկե, դժվարություններ եղել են, բայց խնդիր չի եղել ապրելու։ Իսկ այսօր ապրելը խնդիր է։

Չեք պատկերացնի՝ ինչպես է ինձ վրա ազդում այսօրվա իրավիճակը, ես հիասթափվում եմ։ Եթե այս ժողովուրդը, ում համար ես ստեղծագործում եմ, տխուր է, դա ինձ վշտացնում է, իսկ ինչո՞ւ պիտի մերոնք ուրախ չլինեն, ումի՞ց են պակաս։

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30