Սեպտեմբերի 24-ին Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղի բնակիչ Էդիկ Դալլաքյանի խոզերը հայտնվել են սահմանամերձ անտառապատ գոտում: Դրանց հետեւից գնալով` 26-ամյա երիտասարդը պայթել է ականի վրա:
Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը մոտ 20 րոպե կրակ է բացել, թույլ չտալով,որ վիրավոր երիտասարդին օգնություն ցուցաբերվի:
Հայկական զինուժի պատասխան գործողություններից հետո Այգեձոր գյուղի բժիշկը կարողացել է օգնություն ցուցաբերել վիրավորին, նրա օրգանիզմին է միացվել արհեստական սնուցման համակարգ:
Արյունաքամության հետեւանքով Է. Դալլաքյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Կարդացեք նաև
«Էդիկը մի տարի առաջ էր ամուսնացել, նրա կինը հղի է; Նա ապրում էր ծնողների հետ, ծնողների միակ տղան էր, երկու քույրերն ամուսնացած են: Էդիկը տունը վերակառուցում էր, նաեւ ավելացրել էր իրենց անասունների քանակը»,- ասաց Սասուն Սաֆարյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ