Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խուսափում հանրաքվեից

Սեպտեմբեր 25,2013 11:23

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ծավալված քննարկման ժամանակ բրիտանացի պատգամավոր Չարլզ Թաննոքը հայտարարել է, թե Հայաստանի որոշումն ի վերջո պետք է վավերացվի հանրաքվեով։ Թե ինչից ելնելով է ԵԽ պատգամավորը նման հայտարարություն արել, հայտնի չէ, սակայն դատելով ՀՀԿ մամուլի խոսնակի նյարդային արձագանքից, իշխանությունները նման մտադրություն չունեն։ Անկեղծ ասած՝ զարմանալի է, թե ինչու է Ս. Սարգսյանը խուսափում այս հարցը հանրաքվեի դնելուց։ Ի վերջո, ի՞նչ վտանգ է նա տեսնում։ Նախ՝այդ ե՞րբ է եղել, որ Հայաստանում համապետական քվեարկությունը իշխանության համար ոչ ցանկալի արդյունքներ արձանագրի։

Բացի, այդ եթե անգամ հանրաքվեի արդյունքները չկեղծվեն, համաձայն տարբեր սոցիոլոգիական հարցումների, այդ թվում եւ՝ այս օրերին եվրոպական կազմակերպությունների կողմից իրականացվող ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը քվեարկելու է հօգուտ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման։ Հետեւաբար՝ միակ անցանկալի հետեւանքը, որը կարող է լինել հարցը հանրաքվեի դնելու դեպքում, պետբյուջեից լրացուցիչ ծախսերն են։ Բնականաբար, դա շատ լավ գիտի նաեւ Սերժ Սարգսյանը, ուստի հարցն առանց հանրաքվեի լուծելու նրա որոշումը պետք է որ ունենա այլ պատճառներ։ Չի բացառվում, որ Ս. Սարգսյանը պարզապես չի ցանկանում Եվրոպային մերժելու եւ Ռուսաստանի գիրկը նետվելու պատասխանատվությունը դնել ողջ հայ ազգի վրա՝ գիտակցելով դրա բացասական հետեւանքները երկարաժամկետ հեռանկարում։ Ի վերջո, մի բան է երկրի ղեկավարի որոշումը, որը վավերացվել է նրա կամակատար խորհրդարանի կողմից, մեկ այլ բան՝ ողջ ժողովրդի միասնական կամարտահայտությունը։

Այս դեպքում Հայաստանի կողմնորոշումը դեպի Ռուսաստան կարծես թե դառնում է մի տեսակ անշրջելի ու շատ հիմնավոր, մինչդեռ հարցն առանց հանրաքվեի լուծելու դեպքում միշտ էլ կարելի է  կասկածի տակ դնել այդ որոշման լեգիտիմությունը՝ եթե ոչ ֆորմալ, ապա բովանդակային տեսանկյունից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30