Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսկական տաքսին պիտի տարբերվի «գրդոնչուց»

Սեպտեմբեր 25,2013 11:07

Տաքսու վարորդներն Աշխատանքային օրենսգրքով նախատեսված 8 ժամի փոխարեն աշխատում են կրկնակի ու երբեմն էլ ավելի։ «Շատ ենք աշխատում, քանի որ հաճախորդ չկա, որ մեր օրվա գումարն աշխատենք եւ նորմալ ժամի գնանք տուն։ էդ նրանից ա, որ քաղաքում տիրում ա քաոսային վիճակ, ով ասես մեքենան տաքսու տակ քշում ա, հիմա ամեն մեքենա դառել ա տաքսի։ Մեր ուզածն էն ա, որ նախարարի աջակցությամբ պարկեր ստեղծեն եւ անպայման օրինականն անօրինականից տարբերվի»- ասում է Էմիլ Գալստյանը։

Իսկ ապրիլի 1-ից, երբ դեղին համարանիշներն իրենց առավելությունը կորցրին, Երեւանի շուրջ 2 հազար տաքսիստներ ամսական հարկը վճարելուց հրաժարվեցին, քանի որ «գրդոնչին» նույնպես հարկ չի վճարում եւ իրենց հետ հավասար պայմաններում է գործում։ Ասում են, որ այն ժամանակ հարկ կվճարեն, երբ դաշտն օրինականացվի, այսինքն՝ իսկական տաքսին տարբերվի «գրդոնչուց»։

Գարիկ Պեդույանն էլ կարծում է, որ այս վիճակը նախարարի մեղքով է ստեղծվել, կամ պետք է լինեն սպիտակ, կամ դեղին համարներ, եւ առաջարկում է մտնել մի կազմակերպության մեջ, որպեսզի հասկանան, թե ինչի համար են աշխատում, ինչ են անում։

Ֆելիքս  ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30