Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն գտել է արտագաղթը կասեցնելու բանալին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2013 10:54

Արտագաղթը կասեցնելու ՀՅԴ ծրագրին առաջինն արձագանքել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը։ Դաշնակցությունը սպասում է նոր արձագանքների։ «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի հեղինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ գտել են արտագաղթը կասեցնելու բանալին. «Ծրագիրը բաց է, ու մենք կաշկանդված չենք միայն մեր ներկայացված մոտեցումներով։ Այս ծրագիրը կուսակցական չէ, այն ազգային ծրագրի վերածվելու նպատակ է հետապնդում»:
ՀՅԴ-ն իր ծրագիրն ուղարկել է ԱԺ բոլոր խմբակցություններին, նախատեսել է 15 հանդիպում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Արծվիկ Մինասյանի համոզմամբ` իրենց ծրագիրը հաջողության կհասնի, եթե համախմբում լինի, այդ թվում՝ իշխանությունների մասնակցությամբ. «Այդ դեպքում մշակվում է գործողությունների պլան-ժամանակացույց, ստեղծվում է մոնիթորինգի հանձնաժողով, որեւէ կուսակցականություն հանձնաժողովում չպետք է լինի»:
Եթե ՀՅԴ-ն չստանա իշխանությունների համաձայնությունը, ապա մեկ հարկադրված քայլ է մնում. «Իշխանափոխությունը Սահմանադրությամբ չարգելված ցանկացած միջոցով արդարացված է լինում, եւ փաստորեն հասարակությունն ունենում է մի ծրագիր, որը իշխանափոխությունից հետո կարողանում է կյանքի կոչել»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի Առավոտ….

    Բազմակարծությունը լավ է, բայց երբ քո էջերում սուտ են խոսում` վատ է…. Արտագաղթը մեկ օրում չի ծնվել ու ՀՅԴ-ն էլ իշխանություն էր, որ արտագաղթի դեմն առնելու համար բան չի արել… Հիմա էլ նրանցից ոմանք իշխանության մեջ են… Թող սսկվեն էլի, վերքի վրա աղ չլցնեն….

  2. Maxim says:

    Ես համոզված եմ, որ ՀՅԴ- ի առաջարկած ծրագիրը հանճարեղ է: Բայց ինչպես պետք է այն իրականացնել, Կեղծ Նժդեհականների հետ միասին, երբ վերջիններիս միակ նպատակը՝ թալանն է:
    Ինչպես չի ամաչում Արծվիկ Մինասյանը, յուրաքանչյուրիցս լավ իմանալով հանդերձ՝ սուտ քարոզչություններ անելով, ժողովրդին մեկ անգամ ևս շեղում է իրականությունից:

  3. ՀՀ քաղաքացի says:

    Չեմ դադարի կրկնել, որ ՀՅԴ մոտ լավագույնս է ստացվում եւ հաճույք ստանալ եւ կույս մնալ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30