Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ողջ օրենսդրական դաշտը չի փոխվի Մաքսային միությանն անդամակցելու համար

Սեպտեմբեր 25,2013 10:51

Հատված Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի հարցազրույցից:

Խոսվում է, որ ՄՄին միանալու դեպքում ՀՀ ողջ օրենսդրական բազան պետք է փոփոխության ենթարկվի, այդպես է՞։

– Չէ, մենք ներդաշնակեցման ենք գնալու, բայց դա չի նշանակում, որ ամբողջ օրենսդրական դաշտը պետք է փոխվի։

Բայց ամբողջ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի, չէ՞:

– Այո, բայց չեմ կարծում, որ այդքան շատ են տարբերությունները լինելու, որ ամբողջը փոխվի։ Որոշ հարցեր միգուցե պետք է վերանայվեն, լրացվեն, բայց ի վերջո, մենք գնալու ենք միջազգային համաձայնագրերի ստորագրմանը, որոնք միջազգային պայմանագրի ուժ ունեն։

Փաստաթղթի ստորագրման տարբեր ժամկետներ են նշվում, մի մասն ասում է, թե 2014թ.-ի հունվարին կստորագրվի, մի մասը՝ մարտին հազիվ։ Ե՞րբ է  նախատեսվում փաստաթղթի ստորագրումը։

– Դեռեւս չենք կարող ասել, դա կախված է բանակցություններից։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30