Խոջաելիում ավարտվում է շախմատի աշխարհի U20 տարիքային խմբի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի երեք ներկայացուցիչներից 11-րդ տուրում հաղթանակ տարավ միայն կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, որը 7,0 միավորով հանգրվանել է 14-րդ հորիզոնականում: Այսօր նախավերջին տուրում հայ շախմատիստուհին խաղում է իրանցի Սարասապատ Խադեմալշարիեհի հետ:
Տղաների պայքարում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը եւ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի արեցին: Սամվելը 8,0 միավորով մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է, իսկ Վահեն 5,0 միավորչով 50-րդը: Այսօր Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով խաղում է միանձնյա առաջատարի՝ չինացի Յու Յանգիի հետ, իսկ Վահե Բաղդասարյանի մրցակիցը ներկայացնում է Պորտուգալիան: Սամվելի այսօրվա խաղում գրանցված արդյունքը կարող է որոշիչ դեր խաղալ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում նրա զբաղեցնելիք տեղի հարցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ