Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցության կին ղեկավարը պնդում է՝ հայ տղամարդու որակն ընկել է

Սեպտեմբեր 25,2013 10:37

Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը սրտնեղել է՝ Հայաստանում տղաների դեֆիցիտից:

«Մեկ հայ տղային բաժին է ընկնում 13 աղջիկ: Այսինքն, ընտրությունն է դժվարացել»-,- Aravot.am-ին ասաց Անի Զախարյանը:

Նրա խոսքերով, տղաների քանակից բացի որակի խնդիր էլ կա. «Դա գալիս է էլի իշխանություններից: Եթե ամբողջ օրը հեռուստատեսությամբ եթեր է գնում հայ տղամարդու ուրիշ տեսակ եւ չկա այն տեսակը, որը եկել է երկրի համար լուրջ փոփոխություններ անելու կամ որը գիտակցում է հասարակության եւ ընտանիքում տղամարդու ուժն ու դերը: Մենք պետք է ունենանք հերոսներ, որ հայ հասարակության մեջ գտնվող տղամարդիկ էլ ձգտեն գնալ դեպի այդ հերոսը: Այդ հերոսին պետք է անընդհատ առանձնացնել, արժեւորել, որ այ սա է հայ տղամարդու սիմվոլը, ոչ թե այն սիմվոլը, որ տեսնում ենք սերիալներում»:

Անի Զախարյանը հպարտ է, որ իրենց կուսակցությունը միակն է, որը ծրագրային դրույթներից մեկը հատուկ հայ տղամարդկանց արժեւորելուն նվիրել. «Արժեւորել հայ տղամարդուն: Հայ տղամարդը պետք է հասկանա, թե ինչպիսի պատասխանատվություն է իր ուսերին դրված, բնականաբար այսօր չի հասկանում: Հայ տղամարդիկ անպատասխանատու են դարձել: Տեսեք՝ այսօր հայ կանայք են ավելի շատ աշխատում, քան տղամարդիկ: Այդ նույն տղամարդիկ, որոնք խոսում են թասիբից, պատվախնդրությունից տանը նստած են, իսկ կանայք չարքաշ աշխատանք են պատրաստ անել, որ ընտանիք պահեն»:

Ani-Zakaryan

Կուսակցապետը նկատել է նաեւ, որ հայ տղամարդիկ իրենց տարրական իրավունքները չգիտեն ու ի վիճակի չեն պաշտպանելու. «Զրուցում եմ հետներն, ասում՝ այ սա ձեր իրավունքն է, ասում են՝ չէ, այ քուր ջան ինչ իրավունք: Եթե հայ տղամարդը չի գիտակցում անգամ իր իրավունքը, ինչպե՞ս կպաշտպանի իր կնոջ, երեխայի իրավունքը»:

Նա նաեւ հասկանում է բոլոր այն հայ աղջիկներին, որոնք նախընտրում են արտասահմանցիների հետ ամուսնանալ. «Արտասահմանցի տղաները ազատ մտածելակերպ ունեն: Արտասահմանցի տղամարդը խնդիր չի տեսնի թե աղջկա հագ ու կապի դրսեւորման, թե հասարակական կարիերա ստեղծելու առումով: Ավելի ազատ են նրանք եւ կնոջը իրենց մասնավոր սեփականություն չեն դիտում: Իսկ եկեք ընդունենք , որ հայ տղամարդկանց մի լայն զանգված կնոջը դիտում է մասնավոր սեփականություն, կարելի՞ է այդպես վերաբերվել հայ կնոջը»:

Կուսակցապետը նաեւ ասաց, որ ինքն արդեն գտել է իր տղամարդուն. «Ես հիմա իրեն ամեն օր էլ տեսնում եմ՝ պատվախնդիր, գեղեցիկ, առնական հայ տղամարդ է, որը փորձում է որոշ չափով հայ տղամարդուն բնորոշ գծերը ցուցաբերել, ես էլ կանացի դիվանագիտություն ցուցաբերելով՝  փորձում եմ շրջանցել եւ մի ընդհանուր հայտարարի գալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Անի Զախարյանի ֆեյսբուքյան էջից: Հրապարակում ենք իր համաձայնությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հետաքրքիր է ինչ կանի Անին, եթե ոչ որակյալ բայց շատ հարուստ տղամարդը իրեն անվայելուչ առաջարկ անի: Ֆիլմն էլ կա….. կինը` համաձայնվում է…. Բա…

    • Փստ says:

      Ըտենց շահավետ առաջարկություն որ եղած լիներ էլ խի էր «նոր մշակույթ« անում որ յոլա գնա: Խեղճը ստիպված ինքն ա առաջարկություն…ներ անում:

  2. Դավիթ says:

    շատ լավա, որ ցանկանումեք տղամարդու դերը բարձրացնել կյանքում, բաից չի կարելի բոլորին նույն արշինով չափել

  3. Փոստ says:

    Հետաքրքիր է իմանալ թե «Նոր քաղաքական մշակույթը» ստրիպտիզի մասին ի՞նչ կարծիք ունի:

    • Փոստ says:

      Իսկ ժամանակակից աշխարհաքաղաքային զարգացումների ֆոնի վրա ստրիպտիզի ձողո՞վ թե անձող տեսակն է ավելի ակտուալ քաղաքական մշակույթում:

  4. Ashot says:

    Դե լավ, սա ինչ հիմար ու կրկնվող միֆ ա,, ամեն տղային 13 աղջիկ ա հասնում…

  5. Maxim says:

    Այս անգամ հնարավոր չէ չհամաձայնվել, Անի Զախարյանի հետ: Թեպետ մինչ այդ պաշտպանում էր
    քրեաօլիգարխների ապորինությունները, որոնք իմ համոզմամբ առաջին հերթին հենց այս հոդվածի
    քննադատության առարկաներն են՝ եզավարի, տգետ, հաստավիզ ու հաստափոր, էթիկական նորմերի
    իսպառ բացակայությամբ, և ինչքան բռի, այնքան ընդունվող իրենց շրջապատում:
    Անին, ինչ խոսք, հմայիչ է ոչ միայն նկարում, այլ նաև իրականության մեջ: Ինձ ամեն անգամ Հայաստան գալուց ապշեցնում է մեր հայ աղջիկների ու կանանց հմայքը: Ամենակարևորը, որ խնամված են, իրենց գեղեցիկ հետևում են, նույնիսկ այդքան հոգսերի մեջ: Տղամարդիք էլ են փոխվել
    դեպի դրականը, բայց անհամեմատ ավելի քիչ, որի պատճառների մասին շատ կուզեի Անին, կամ մեկ
    այլ մարդ մեկնաբաներ, որ մեր տղամարդիք կարծես կորցրել են ինքնահաստատման հավատը, որի
    պատճառը հենց այդ ֆեոդալական, քրեաօլիգարխիկ բարքերն են, որը հայ տղամարդու որակի վրա
    իրոք շատ բացասական է ազդում, նրան ինքնուրույնությունից զրկելու հետևանքով: Ցավոք դա ձեռք
    է տալիս հանծավոր վերնախավին, որի անցած պարագլուխներից մեկը նույնիսկ հրապարակավ հայտարարել է,՝ որ իբր -հայաստանում մի տղամարդ չկա: Կարծում եմ միայն այդ հայտարարության համար նրան պետք էր նունպես հրապարակավ՝ եվնուխ սարքել, բայց չգիտես ինչու Հայաստանի տղամարդը, այդ անասունի ասածը՝ շատ հանգիստ ընդունեց:

    • Դհոլ says:

      Ամեն ինչ լավ էր բայց չհասկացանք նալին եք խփում թե՞ մեխին, հիմա ի՞նչ եք առաջարկում՝ Ձեր-Մեր դուստրերը հետևե՞ն էս տիկնոջ խորհրդին թե չե:

  6. Փիրուզ says:

    Այն, որ հայ տղամարդու որակը իջել է, լրիվ համամիտ եմ: Բայց դրա պատճառներից մեկն էլ այն է, որ հայ կնոջ որակն է իջել: Հայ տղամարդը ունի մայր, որը նրան փոքրուց դաստիարակում է: Մեզ մոտ այսօր այդ դաստիարակությունը կամ իսպառ բացակայում է կամ սխալ հիմքերի վրա է դրված: Հետաքրքիր է Սուրիկ Խաչատրյանի մայրը հպարտ է իր որդով, որ մի քանի տարի մի ամբողջ մարզ պահում է տեռորի մեջ: Իսկ Սուրիկ Խաչատրյանի կինը հպարտանում է իր որդով, ով դեռ 20 տարեկանը չբոլորած արդեն ձեռքերը թաթախված են մարդկային արյան մեջ: Եթե հնարավոր լիներ հարցում կատարեր, կբացահայտվեր, որ բոլոր այն տղամարդիկ՝ հայ թե օտարերկրացի, ովքեր ձեռք են բարձրացնում իրենց կանանց, երեխաների վրա, նրանց դիտարկում են որպես անվճար տնային աշխատուժ կամ մասնավոր սեփականութություն, իրականում զուրկ են եղել մի շատ կարևոր բանից՝ մայրական սիրուց: Այդ զգացումը փոքրուց ճաշակած տղան մեծանում է ինքնավստահ ու դիմացինին հարգող տղամարդ ու իսկական կնոջ համար բարեբախտություն է հանդիպել նման տղամարդու:

  7. Էդիկ Անդրեասյան says:

    Ներողություն անտեղյակությանս համար: Տղամարդը կարո՞ղ է անդամագրվել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությանը, թե՞ դա բացառապես համարձակ կանանց կուսակցություն է, որտեղ 26 տարեկանից բարձրները պետք է անպայման կուսազրկված լինեն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30